Մեկ քայլ առաջ կանգնի՛ր սատանայից

«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության. վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնի, այն որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին»: —Հակոբոս 1.12

Ես հավատում եմ, որ գայթակղությունը կամ փորձությունը հասկանալը և եռանդուն կերպով դրան հակառակվելը միակ ճանապարհն է սատանայից մեկ քայլ առաջ կանգնելու համար: Հակոբոս 1.12-ն ասում է. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության…կյանքի պսակը կառնի»: Փորձությանը համբերել նշանակում է առանց հանձնվելու անցնել փորձությունների միջով՝ դիմանալով ավելի երկար, քան սատանան կարծում է:

Համբերել նաև նշանակում է անցնել փորձության միջով՝ թույլ չտալով, որ այն փոխի քո վերաբերմունքը կամ նվիրումը: Հիսուսը երբեք մարդկանց հետ այլ կերպ չվարվեց, երբ փորձվում էր, ու երբ մենք հոգևոր հասուն ենք, կարող ենք հետևել Նրա օրինակին:

Հիսուսը հստակ հասկանում է, թե ինչի հետ ենք առնչվում փորձության ժամանակ: Երբեմն Նա թույլ է տալիս, որ մենք հանդիպենք փորձությունների, որպեսզի մեր ուշադրությունը հրավիրի մեր կյանքի թույլ ոլորտների վրա և օգնի մեզ հաղթահարելու դրանք: Միակ ճանապարհը, որով կարող ես ունենալ այն ամենը, ինչ Հիսուսը ցանկանում է, որ ունենաս, դառնալն է այն մարդը, ում Նա ստեղծել է, որ լինես: Եվ այդ հասունությունը գալիս է փորձությունների միջոցով:

Ուստի որոշում կայացրու համբերատար լինել և Աստծո շնորհքով դիմադրել փորձությանը: Այն քեզ սատանայից մեկ քայլ առաջ կդնի:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես հավատում եմ, որ Դու ինձ հետ ես փորձության ժամանակ, ուստի ես կարող եմ համբերատար լինել և ամուր կանգնել՝ սատանայից միշտ մեկ քայլ առաջ լինելով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon