«Միայն թող հավատքով խնդրի՝ առանց երկմտելու…» (ՀԱԿՈԲՈՍ 1.6):
Եթե բացենք Հակոբոսի թուղթը, կտեսնենք, որ այն սկսվում է նրանով, թե ինչպես վարվենք կյանքի խնդիրների և փորձությունների հետ: Կա ֆիզիկական միջոց դրանց դեմ պայքարելու համար, բայց կա նաև հոգևոր միջոց:
Հակոբոսի 1.5,6 խոսքերում հիմնականում ասվում է. «Եթե խնդիր ունեք, Աստծո՛ւց հարցրեք, թե ինչ անեք»: Գուցե անմիջապես չլսես Նրա ձայնը և չստանաս պատասխան, բայց եթե խնդրես հավատքով, մինչ զբաղված կլինես քո գործերով, կհայտնաբերես, որ գործում ես մի իմաստությամբ, որն աստվածային է և վեր՝ քո բնական գիտելիքներից:
Սաղմոս 23.2-ում սաղմոսերգուն ասում է, որ Աստված առաջնորդում է Իր ժողովրդին դեպի կանաչ արոտավայրեր և տանում հանդարտ ու խաղաղ ջրերի մոտ: Այլ խոսքով՝ Աստված միշտ կառաջնորդի մեզ խաղաղության և անվտանգության վայր, եթե փնտրենք Իրեն:
Նայի՛ր այսօրվա խոսքին և ուշադրությո՛ւն դարձրու, որ մենք պետք է խնդրենք հավատքով: Շատ հաճախ մենք չենք ստանում օգնություն, որովհետև չենք խնդրում: Սուրբ Հոգին բարեկիրթ է (ջենտլմեն). Նա սպասում է այնքան, մինչև հրավիրենք մեր իրավիճակների մեջ: Մենք չենք կարող ապրել ենթադրություններով. մենք պետք է խնդրենք:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ որևէ բանի կարիք ունես, խնդրի՛ր Աստծուց: