
«Աստծո ճանապարհը կատարյալ է. Տիրոջ Խոսքը կրակով մաքրված է. Նա պահապան է բոլոր Իրեն հուսացողներին» (ՍԱՂՄՈՍ 18.30):
Աստծո Խոսքի ճշմարտությունն անսասան է պահում մեզ կյանքի փոթորիկներում: Մենք կարող ենք ակնկալել, որ կլսենք Աստծուց Նրա գրված Խոսքի միջոցով: Այն երբեք չի փոխվում կամ տատանվում Իր նշանակության մեջ: Նույնիսկ եթե Նրա Խոսքում հատուկ չի խոսվում մեր իրավիճակի մանրամասների մասին, ապա Աստծո սրտի և բնավորության մասին հաստատ խոսվում է և մեզ վստահեցվում, որ Նա միշտ հոգ կտանի և ճանապարհ կհարթի մեզ համար:
Խոսքը սովորեցնում է, որ մեր գիտելիքը հատվածական է, թերի և անկատար: Համաձայն Ա Կորնթացիների 13.9-ի՝ մենք գիտենք միայն «մասամբ» («Նոր Քինգ Ջեյմս թարգմանություն»): Սա ինձ հուշում է, որ մեր կյանքում երբեք չի լինի ժամանակ, երբ կարող ենք ասել. «Ես գիտեմ այն, ինչ անհրաժեշտ է իմանալ»: Մոտեցի՛ր Աստծուն խոնարհությամբ և փափագի՛ր սովորել Նրա Խոսքից: Ամեն օր խնդրի՛ր Նրան սովորեցնել, թե ինչ պետք է անես յուրաքանչյուր իրավիճակում:
Ընդունի՛ր Սուրբ Հոգուն՝ որպես քո Ուսուցչի, որպեսզի Նա կարողանա ամեն օր առաջնորդել քեզ ամբողջ ճշմարտության մեջ (տե՛ս Հովհաննես 16.13): Նա կհայտնի քեզ բաներ, որոնք երբեք չէիր կարող ինքնուրույն հասկանալ: Ես որոշել եմ ամբողջ կյանքում սովորող լինել և նույնը խորհուրդ եմ տալիս քեզ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Մի՛ կարծիր, թե դու ամենագետ ես. Խնդրի՛ր Աստծուց սովորեցնել այն, ինչ կարիք ունես իմանալու այսօր: