Մի՛ կողմ դիր անցյալի ափսոսանքները և նոր ընտրություններ կատարի՛ր

«Ուրեմն եթե մեկը Քրիստոսում է (պատվաստված), նոր ստեղծագործություն է (ամբողջովին նոր արարած). հները (նախկին բարոյական և հոգևոր վիճակը)անցան. ահա, թարմը և նորը եկավ»: —Բ Կորնթացիների 5.17, AMP

Սխալ ընտրությունները ափսոսանք են պատճառում: Երբ մենք ափսոսանք ենք վերապրում, պետք է լուծենք դրա հարցերը և թույլ տանք, որ այն սովորեցնի մեզ ինչպես ավելի լավ ընտրություններ կատարել ապագայում:

Ես հասկանում եմ, որ սխալ ընտրություններն առաջին հերթին ափսոսանք են բերում: Հիշում եմ, մի քանի տարի առաջ մի անգամ նայեցի ինքս ինձ ու նկատելի տարբերություն տեսա իմ և ամուսնուս՝ Դեյվի միջև. նա ամբողջ կյանքում մարզվել էր ու գտնվում էր առողջ, ուժեղ և ֆիզիկապես լավ վիճակում:

Սկզբում ես ափսոսացի, որ այնպես ուժեղ չէի, որքան Դեյվը, սակայն հետո գիտակցեցի, որ կարող էի ինչ-որ բան անել այդ կապակցությամբ: Այժմ ես կանոնավոր կերպով մարզվում եմ և ապշած եմ այն դրական փոփոխությամբ, որ կատարվել է դրա շնորհիվ:

Աստվածաշունչն ասում է, որ Աստծո հետ դու նոր ստեղծագործություն ես: Հարկ չկա, որ ապրես քո հին ձևերով, հիմա, Սուրբ Հոգով զորացած՝ դու կարող ես նոր, ավելի լավ ընտրություններ կատարել: Եթե ափսոսում ես անցյալում կատարած ոչ իմաստուն ընտրությունների համար, մի՛ խաբվիր՝ մտածելով, թե չափազանց ուշ է ինչ-որ բան անելու համար: Պարզապես արա՛ այն, ինչ ճիշտ է, և ամուր կառչի՛ր դրանից:

Երբ սկսես ավելի լավ ընտրություններ կատարել, կյանքդ կապրես՝ ամեն օր վայելելով Աստծո օրհնությունները:


Աղոթքի սկիզբ

Սո՛ւրբ Հոգի, ես գիտեմ, որ ես նոր արարած եմ: Ես չեմ ուզում ապրել անցյալի ափսոսանքով: Օգնի՛ր ինձ լավ ընտրություններ կատարել, որպեսզի կարողանամ վայելել այն ապագան, որ Դու ունես ինձ համար:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon