
«Բայց Նրան, որ կարող է առատությամբ անել բոլոր բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 3.20
Աստված սիրում է գործածել սովորական, հասարակ մարդկանց, որոնք ունեն ոչ սովորական նպատակներ և տեսիլքներ:
Այդպիսին եմ ես. սովորական, հասարակ մարդ, որն ունի նպատակ և տեսիլք, որոնք բորբոքում են իմ վճռականությունը: Բայց քանի որ ես սովորական ու հասարակ մարդ եմ, չի նշանակում, որ ես գոհ եմ միջակ լինելուց: Ես չեմ սիրում այդ բառը: Ես չեմ ուզում միջակ լինել: Ես մտադիր չեմ միջակ լինելու: Ես չեմ ծառայում միջակ Աստծո. հետևաբար, ես չեմ հավատում, որ պետք է լինեմ միջակ, և ոչ էլ դուք պետք է լինեք այդպիսին:
Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրը կարող է հզոր կերպով գործածվել Աստծո կողմից: Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան հնարավոր է դառնում անել մեծ և հզոր բաներ, այնպիսի բաներ, որոնք նույնիսկ ապշեցնում են մեզ: Եթե մենք հավատանք, որ Աստված կարող է գործածել մեզ, և եթե բավանականաչափ համարձակ լինենք ունենալու ոչ սովորական նպատակներ և տեսիլքներ, Աստված կանի հզոր բաներ մեր մեջ և մեր միջոցով:
«Ոչ սովորական» նպատակը մի բան է, որ գրեթե անհնար է իրականացնել առանց Աստծո. այն վեր է այն ամենից, ինչ կարող ենք համարձակվել հուսալ, խնդրել կամ մտածել՝ համաձայն Նրա փառահեղ զորության, որ ներգործում է մեր մեջ: Սա այն է, ինչ Աստված կանի մեր կյանքում, եթե վճռենք չհամակերպվել միջակությանը: