Մնա՛ Աստծո մեջ

Մնա՛ Աստծո մեջ

«Եթե մնաք Ինձանում, և Իմ Խոսքերը ձեզանում մնան, ինչ էլ որ կամենաք, կխնդրեք, և կլինի ձեզ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.7):

Այսօրվա խոսքում ասվում է, որ մենք կարող ենք խնդրել այն, ինչ «կամենանք», և կլինի մեզ, եթե մնանք Քրիստոսում: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ, Նրա մեջ հասունանալուն զուգընթաց, մեր ցանկությունները միախառնվեն Նրա ցանկություններին:

Յուրաքանչյուր հավատացյալի նպատակն է Աստծո հետ մեկ լինել: Սա հոգևոր առումով տեղի է ունենում այն ժամանակ, երբ վերստին ծնվում ենք, և աստիճանաբար ընդգրկում է մտքի, կամքի և զգացմունքների ոլորտը, երբ շարունակում ենք աճել և հասունանալ Նրա մեջ: Այս ժամանակ մեր ցանկությունները դառնում են Նրա ցանկությունները, և մենք վստահորեն հետևում ենք դրանց:

Ասածիս վառ օրինակ է այն կոչումը, որ Դեյվն ու ես ունենք մեր ծառայության համար: Աստծո ցանկությունն էր, որ մենք լինեինք ծառայության մեջ և օգնեինք մարդկանց այն պարգևներով, որ Նա տվել էր մեզ: Դա նաև մեր սրտի ցանկությունն էր: Մենք չէինք կարողանա ամեն շաբաթավերջ ճանապարհորդել, մնալ հյուրանոցներում և հեռու լինել մեր ընտանիքից, եթե ծառայելու մեր ցանկությունն Աստծուց չլիներ: Նա ծառայելու այնպիսի ուժեղ մղում է դրել մեր ներսում, որ պատրաստ ենք գնալու ամեն անհրաժեշտ զոհողության կամ հաղթահարելու ամեն արգելք, որպեսզի իրականացնենք այն կամքը, որ Նա ունի մեզ համար:

Մնալ կամ բնակվել Աստծո հետ՝ նշանակում է լինել Նրա հետ, ժամանակ անցկացնել Նրա հետ, ապրել Նրա ներկայության մեջ և փայփայել այն ցանկությունները, որ Նա դնում է մեր սրտում, որովհետև դա Նրա կամքն է մեզ համար: Նա խոսում է մեզ հետ և մեր սրտում ցանկություններ դնում, որպեսզի աղոթենք ու խնդրենք այն ամենը, ինչ Նա ցանկանում է տալ մեզ: Նա հավատարիմ կլինի կատարելու մեր ցանկությունները, քանի դեռ դրանք նաև Իր ցանկություններն են, և քանի դեռ մնում ենք Նրա մեջ:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր ժամանա՛կ անցկացրու Աստծո հետ. Նա հրաշալի ընկեր է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon