
«Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում»ՀԱԿՈԲՈՍ 1.8
Եթե մեր հոգսերն աղոթքով բերենք Տիրոջ առջև, այնուհետև շարունակենք անհանգստանալ, իրականում մենք հակասում ենք մեր հավատքին: Աղոթքը դրական ուժ է,
անհանգստությունը՝ բացասական: Եթե դրանք գումարենք, կստանանք զրո: Չգիտեմ, թե դուք ինչ կանեք, բայց ես չեմ ուզում ունենալ զրո ուժ, ուստի՝ Աստծո օգնությամբ ես նախընտրում եմ աղոթքը չխառնել անհանգստության հետ:
Թեև մենք ուզում ենք ապրել արդյունավետ, հզոր կյանքով, շատերը գործում են զրո զորությամբ, որովհետև մշտապես խառնում են դրականը բացասականի հետ: Որոշ ժամանակ նրանք դրական դավանություն են անում, այնուհետև սկսում են բացասական դավանություններ անել: Որոշ ժամանակ աղոթում են, այնուհետև սկսում են անհանգստանալ: Որոշ ժամանակ վստահում են, այնուհետև սկսում են կասկածել: Արդյունքում միայն ետ ու առաջ են անում՝ առանց որևէ առաջընթացի:
Եկե՛ք չգովերգենք վատը, եկե՛ք գովերգենք լավը: Եկե՛ք վսեմացնենք և բարձրաձայնենք այն, ինչ Աստված անում է՝ լինելով դրական մեր մտքերում, վերաբերմունքում, աշխարհայացքում, խոսքերում և գործերում:
Ինչո՞ւ որոշում չկայացնել մնալ դրական՝ վստահելով Աստծուն և հրաժարվելով անհանգստանալուց: