«Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրավության աշխարհը. այսպես է լեզուն դրված մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմինն ապականում է և կրակով վառում է մեր գոյության անիվը, և ինքը բորբոքված է գեհենից »: —Հակոբոս 3.6
Բացասական պնդումները սկսվում են բացասական մտքերից: Օրինակ, ենթադրենք՝ մի աշխատակից լսում է խոսակցություն այն մասին, որ իր ընկերությունը պատրաստվում է աշխատանքից ազատել որոշ աշխատողների: Նա մտածում է. «Ամեն անգամ, երբ ամեն ինչ դեպի լավն է գնում, միշտ ինչ-որ վատ բան է պատահում»: Հետո ասում է. «Ես հավանաբար կկորցնեմ իմ աշխատանքը»:
Իմ մտքերն այնքան բացասական են եղել, որ դրանք ազդել են իմ խոսքերի վրա…ինչն էլ բացասաբար է անդրադարձել իմ կյանքի վրա: Ի վերջո՝ ես որոշեցի փոխել իմ մեթոդները ու դադարեցի բացասաբար խոսել: Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ պիտի անեմ ավելին, քան պարզապես բացասաբար խոսելը: Բացասական խոսքը վերացնելը բավարար չէր. ես պիտի սկսեի դրականորեն մտածել:
Մեր մտքերը՝ դրական և բացասական, ստիպում են մեզ խոսել բառեր, որոնք ձևավորում են մեր ապագան: Երբ մենք սխալ բաներ ենք խոսում, դա կարող է մեր կյանքում ինչպես կրակ լինել (տե՛ս Հակոբոս 3.6):
Բայց մենք կարող ենք դադարեցնել կրակը, նախքան այն կբորբոքվի՝ խոսելով ճիշտ բաներ, իսկ ճիշտ կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ ճիշտ մտածենք: Ես հորդորում եմ քեզ լվցել Սուրբ Հոգով և Աստծո Խոսքով: Թող Նա ներգործի քո մտքերի վրա և առաջնորդի քեզ դեպի դրական խոսքերի ապրելակերպ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ խոսել դրական, կենսատու խոսքեր՝ հիմնված Քո Խոսքի վրա: Ես հրավիրում եմ Քեզ իմ մտքերի կյանք և ուզում եմ ունենալ նորոգված միտք՝ Քրիստոսի միտքը, որպեսզի կարողանամ հաճեցնել Քեզ իմ բերանի խոսքերով: