«Երանելի են ճանապարհով անմեղները, որ գնում են Տիրոջ օրենքում»: ՍԱՂՄՈՍ 119.1
Աստվածային ազատություն և թեթևություն եք ստանում, երբ իսկապես սիրում եք Աստծո Խոսքը. երբ լսում եք այն, ընդունում և հնազանդվում եք նրան: Նույնիսկ դժվարին հանգամանքներում ձեր կյանքն ազատ կլինի թշվառությունից և հուսախաբությունից: Ձեր ուրախությունը կատարյալ է, երբ մոտենում եք Աստծուն Նրա Խոսքի միջոցով՝ հավատալով ձեր կյանքի համար Նրա խոստումներին և հնազանդվելով Նրա պատվիրաններին:
Կյանքում դժվարությունները հաղթահարելու բանալին Խոսքին հավատալն է և հնազանդությամբ անելն է այն, ինչ Աստված դնում է ձեր սրտում: Նրա Խոսքի վրա կանգնելն ազատում է ձեզ պայքարից, որպեսզի կարողանաք ապավինել Աստծո խոստումներին: Եբրայեցիների 4.3-ում գրված է. «Բայց մենք՝ հավատացյալներս, մտնում ենք այն հանգստի մեջ»:
Եթե այսօր պարտված եք զգում, եթե մտահոգված եք որևէ խնդրով, լավագույն բանը, որ կարող եք անել, Աստծո Խոսքը լսելն է, ընդունելը և նրան հնազանդվելը: Ահա թե որտեղ դուք կգտնեք կյանքի խոսքեր: Հենց սկսեք հավատալ Աստծո Խոսքին, ձեր ուրախությունը կվերականգնվի, և դուք կրկին թեթևություն կզգաք: