
«Իմաստունի սիրտն իմաստուն է անում նրա բերանը, և նրա շրթունքների վրա ուսում է ավելանում: Մեղրի խորիսխ է վայելուչ խոսքը, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին»: —Առակաց 16.23-24
Առակաց 16.23-24-ը ցույց է տալիս մեզ, որ մեր մտքերն ու խոսքերը սերտորեն կապված են իրար: Դրանք նման են ուղն ու ծուծին, այնքան մոտ են, որ դժվար է անջատել իրարից (տե՛ս Եբրայեցիների 4.12): Այս պատճառով կարևոր է, որ ունենանք հաճելի մտքեր, որպեսզի կարողանանք ունենալ հաճելի խոսքեր:
Մեր մտքերը լուռ խոսքեր են, որոնք միայն Տերն ու մենք ենք լսում, բայց այդ խոսքերն ազդում են մեր ներքին մարդու, մեր առողջության, ուրախության և վերաբերմունքի վրա: Այն բաները, որոնց մասին մտածում ենք, հաճախ դուրս են գալիս մեր բերանից և երբեմն մեզ հիմար տեսք տալիս, սակայն եթե մենք ապրում ենք Աստծո ճանապարհով, մեր մտքերն ու խոսքերը կարող են մեր կյանքն առավել հաճելի դարձնել:
Մի՛ սխալվիր՝ կարծելով, թե կարող ես թույլ տալ, որ քո մտքերն ընթանան ցանկացած աշխարհիկ ուղղությամբ, ապա «կեղծես» դրանք՝ խոսելով աստվածային խոսքեր: Երկուսն էլ կա՛մ հաճելի են, կա՛մ բացասական ու մեղավոր: Միջին չկա:
Սկսի՛ր գործել Քրիստոսի մտածելակերպով, ու դու ոտք կդնես կյանքի բոլորովին նոր մակարդակ: Երբ ժամանակ անցկացնես՝ թույլ տալով Նրան շտկել քո մտածողությունը, հարկ չի լինի մտածել հաճելի խոսքեր ասելու մասին: Դա տեղի կունենա բնականաբար:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես գիտակցում եմ, որ իմ մտքերն ու խոսքերը կապված են իրար: Ես չեմ ուզում փորձել ու «կեղծել» արտաքինը, քանի որ ներքուստ այդպես չէ: Խնդրում եմ, շտկի՛ր իմ մտքերը, որպեսզի ես կարողանամ խոսել հաճելի, աստվածային խոսքեր: