Յուրաքանչյուրը կարող է մտնել

Յուրաքանչյուրը կարող է մտնել

«…Այս նոր և կենդանի ճանապարհով, որը Նա նախաձեռնեց և նվիրեց և բացեց մեզ համար բաժանող վարագույրի (Սրբություն Սրբոցի վարագույրի), այսինքն՝ Իր մարմնի միջոցով» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 10.19,20):

Երբ Հիսուսը մահացավ, տաճարի վարագույրը, որ Սրբարանը բաժանում էր Սրբություն Սրբոցից, վերևից ներքև պատռվեց (տե՛ս Մարկոս 15.37,38): Դա ճանապարհ բացեց յուրաքանչյուրի համար՝ մտնելու Աստծո ներկայության մեջ: Նախքան Հիսուսի մահը՝ միայն քահանայապետը կարող էր մտնել Աստծո ներկայության մեջ, այն էլ՝ տարին մեկ անգամ՝ մորթված անասունների արյունով, որպեսզի ծածկեր և քավեր իր և ժողովրդի մեղքերը:

Նշանակալից է այն, որ տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև: Վարագույրն այնքան բարձր էր և այնքան խիտ, որ ոչ մի մարդ չէր կարող պատռել այն. այն պատռվեց Աստծո գերբնական զորությամբ: Դրանով Աստված ցույց տվեց, որ Իր ժողովրդի համար նոր և կենդանի ճանապարհ էր բացում Իրեն մոտենալու համար, ինչպես կարդում ենք այսօրվա խոսքում:

Հենց սկզբից Աստված ցանկացել է հաղորդություն ունենալ մարդու հետ. դա Նրա նպատակն էր, երբ ստեղծում էր մեզ: Նա երբեք չի ցանկացել մարդկանց հեռու պահել Իր ներկայությունից, բայց Նա գիտեր, որ Իր սրբությունն այնքան հզոր էր, որ կկործաներ ցանկացած անսուրբ բան, որ կմոտենար Իրեն: Հետևաբար, նախքան մարդը մուտք կունենար Աստծո ներկայության մեջ, պետք է լուծվեր մեղավորների լիովին սրբվելու հարցը:

Մենք աշխարհում ենք, բայց աշխարհից չենք (տե՛ս Հովհաննես 17.14-16): Մեր աշխարհիկ կեցվածքը և մարմնավոր ճանապարհները բաժանում են մեզ Աստծո ներկայությունից և կարող են ետ պահել Աստծո ձայնը լսելուց: Եթե մշտապես հավատքով չընդունենք Հիսուսի արյան զոհը, որը մեզ մաքուր է պահում, մենք չենք կարողանա ճիշտ փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ և վայելել Նրա մտերմությունը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված ուզում է հաղորդակցվել քեզ հետ. այսօր ազատորեն մտի՛ր Նրա ներկայության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon