Նայե՛ք, թե որքան հեռու եք գնացել

Նայե՛ք, թե որքան հեռու եք գնացել

«Որ ձեր հավատքի փորձառությունն ավելի պատվական գտնվի, քան կորստյան ոսկին, որ կրակով է փորձվում՝ գովության, պատվի և փառքի համար՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունում»: Ա ՊԵՏՐՈՍ 1.7

Օրվա ընթացքում մենք շատ բաներով ենք փորձվում: Օրինակ, մեր տնօրենն ասում է մեզ անել այնպիսի բան, որ չենք ցանկանում: Կամ՝ պատրաստվում ենք մեքենան կայանել, ու ինչ-որ մեկն առաջ է անցնում և զբաղեցնում մեր նախատեսած տեղը: Կամ՝ ինչ-որ մեկը կոպիտ է խոսում մեզ հետ, երբ մենք նրա հանդեպ բարեհաճություն ենք ցուցաբերել:

Պետրոսի առաջին թղթի 4.12-ում Պետրոս առաքյալն ասում է, որ չզարմանանք և չշփոթվենք փորձություններից, որոնք պետք է կրենք, որովհետև դրանցով Աստված փորձում է մեր «որակը» կամ բնավորությունը: Պետրոսը գիտեր փորձությունների արժեքը: Բոլորս անցնում ենք դրանցով, և մենք չպետք է շփոթվենք դրանց հանդիպելիս: Մեր սրտերը փորձվում են, որպեսզի ստուգվի մեր բնավորությունը:

Ամեն անգամ, երբ Աստված թույլ է տալիս փորձություն, մենք կարող ենք իմանալ, թե որքան հեռու ենք գնացել և որքան դեռ պետք է գնանք՝ համաձայն նրա, թե ինչպես ենք հակազդում փորձությանը: Փորձությունների ժամանակ կարող է ի հայտ գալ սրտի այնպիսի վերաբերմունք, որի մասին նույնիսկ չգիտենք: Սա լավ է, որովհետև մենք երբեք չենք կարողանա հասնել այնտեղ, որտեղ պետք է լինենք, եթե չգիտակցենք, թե որտեղ ենք հիմա:


Ամեն բան, որ Աստված թույլ է տալիս մեր կյանքում, մեր բարօրության համար է, նույնիսկ եթե տվյալ պահին դա այնքան էլ լավ չի թվում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon