
«Եվ Նա ամենից առաջ է. և ամեն բան Նրանով է հաստատ»: —Կողոսացիների 1.17
Կողոսացիների 1.17-ը շատ հզոր խոսք է: Այն մեզ ասում է, որ Հիսուսը ԱՄԵՆ ԲԱՆ հաստատ է պահում: Օ՜, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն գիտակցում սա, Նրանով են հաստատ մնում:
Մտածի՛ր այս մասին: Մենք չենք կարող լավ ամուսնություն ունենալ, եթե Հիսուսը այն հաստատ չպահի: Եթե Հիսուսը չզարգացնի մեր անձնական փոխհարաբերությունները, մենք չենք ունենա լավ փոխհարաբերություններ: Մեր ֆինանսները խառնաշփոթության մեջ կլինեն առանց Հիսուսի: Մեր մտքերն ու զգացմունքները կխարխլվեն առանց Նրա: Առանց Հիսուսի ամեն բան տակնուվրա կլինի:
Եթե Հիսուսն ամենակարևորը չէ մեր կյանքում, այդ դեպքում մենք կարիք ունենք վերադասավորելու մեր առաջնահերթությունները: Մատթեոսի 6.33-ը մեզ ասում է առաջինը փնտրել Աստծուն և Նրա արքայությունը, որովհետև եթե առաջին բաները առաջին տեղում չդնենք, այդ ժամանակ մնացած ամեն բան հերթականությունից դուրս կգա և խնդիրներ կպատճառի մեզ: Փնտրել Աստծո արքայությունը նշանակում է պարզել, թե ինչպես է Նա ցանկանում, որ մենք գործենք. ինչպես վարվենք մարդկանց հետ, ինչպես վարվենք տարբեր իրավիճակներում, ինչպես ծախսենք գումարները, ինչպիսի վերաբերմունք ունենանք և ինչով զբաղվենք:
Այսօրվանից սկսի՛ր քո կյանքում առաջին տեղը Նրան տալ: Նա քեզ հաստատ է պահում…Նա ստեղծել է քեզ, որպեսզի հետևես Իրեն: Դի՛ր Նրան քո կյանքում առաջին տեղում:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ոչինչ եմ առանց Քեզ: Դու ինձ հաստատ ես պահում…իրականում, Դու հաստատ ես պահում ամեն բան: Դու իմ կյանքում ամենակարևորն ես, ու ես Քեզ դնում եմ առաջին տեղում: