Ներել ուրիշներին

Ներել ուրիշներին

«Եվ իրար հետ քա՛ղցր եղեք, գթած՝ իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց»: Եփեսացիների 4.32

Ես լսել եմ, որ, համաձայն բժշկական ուսումնասիրությունների, ֆիզիկական տկարության 75 տոկոսը հուզական խնդիրների հետևանք է: Եվ ամենամեծ հուզական խնդիրը, որ մարդիկ ունենում են, մեղքի զգացումն է: Նրանք հրաժարվում են խաղաղվելուց և կյանքը վայելելուց, որովհետև կարծում են, թե արժանի չեն լավ ժամանակ ունենալու: Ուստի նրանք ապրում են ափսոսանքի և զղջման մշտական լարվածության մեջ: Այսպիսի լարվածությունը հաճախ տկարացնում է մարդկանց:

Մեր ներսը տակնուվրա է լինում, երբ մտորում ենք բացասական բաների շուրջ, որոնք վերապրել ենք ուրիշների պատճառով, և վատ ու սխալ բաների շուրջ, որոնք ինքներս ենք արել: Մենք դժվարանում ենք ձերբազատվել այն ամենից, ինչ ուրիշներն արել են մեզ, և դժվարությամբ ենք մոռանում մեր գործած սխալները:

Կյանքում ես ունեի ընտրություն՝ մնալու դառնացած, ատելությամբ ու ինքնախղճահարությամբ լցված և բարկացած նրանց վրա, ովքեր ցավ են պատճառել ինձ, կամ հետևելու աստվածային ներման ուղուն: Այս նույն ընտրությունն այսօր ձեր առջև է: Աղոթում եմ, որ ներեք ուրիշներին և ընդունեք Աստծո ներումը ինքներդ ձեզ համար: Դուք ավելի առողջ և երջանիկ կլինեք, եթե վարվեք այդպես:


Աստծո ճանապարհը ներումն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon