Ներող Աստված

Ներող Աստված

«Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խոսելու եմ հոգուս նեղության ժամանակին, գանգատվելու եմ սրտիս դառնության ժամանակին»: ՀՈԲ 7.11

Ինչպես Հոբը, շատերն իրենց նեղությունների համար փորձում են մեղադրել Աստծուն: Նրանք բարկացած են Աստծո վրա: Ովքեր չեն վերապրել այս զգացողությունը, գուցե չհասկանան դա: Բայց ովքեր վերապրել են, գիտեն, թե ինչ է նշանակում թշնամանք զգալ Աստծո հանդեպ, որովհետև նրանք մեղադրում են Աստծուն՝ իրենց չմատակարարելու համար: Նրանց կյանքում ամեն բան այնպես չէ, ինչպես իրենք էին ծրագրել: Նրանք հավատում են, որ Աստված կարող էր փոխել ինչ-որ բաներ, եթե ցանկանար, բայց քանի որ չի փոխել, հիասթափված են և իրենց իրավիճակի համար մեղադրում են Նրան:

Եթե դուք այսպիսի վերաբերմունք ունեք, պետք է գիտակցեք, որ անհնար է ունենալ մտերիմ փոխհարաբերություն մեկի հետ, ում վրա բարկացած եք: Միայն Աստված կարող է օգնել ձեզ, այնպես որ, միակ բանալին՝ բարկությունը բաց թողնելն է: Երբ հիասթափված եք կյանքից, վազե՛ք Աստծո մոտ. մի՛ փախեք Նրանից:

Հաճախ մտածում ենք, որ եթե իմանայինք, թե ինչու են որոշակի բաներ կատարվել մեր կյանքում, մեզ բավարարված կզգայինք: Ես հավատում եմ, որ Աստված ասում է մեզ միայն այն, ինչ իրականում կարիք ունենք իմանալու, ինչը պատրաստ ենք տանելու, և ինչը չի վնասի մեզ, այլ, ըստ էության, կօգնի: Աստծո օգնությամբ մենք կարող ենք սովորել բաց թողնել շատ բաներ ու չփորձել պարզաբանել:


Պետք է գա մի պահ, երբ դադարենք անցյալով ապրելուց և «ինչուների» պատասխանները փնտրելուց: Փոխարենը, մենք կարող ենք սովորել թույլ տալ Աստծուն, որ մեր վերքերը վերածի աստղերի:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon