Ներումը կարևոր է

Ներումը կարևոր է

«Եվ որ ժամանակ որ կանգնեք՝ աղոթք անեք, ներե՛ք (բա՛ց թողեք), եթե մեկի դեմ բան ունենաք. որպեսզի ձեր Հայրն էլ, որ Երկնքում է, ձեր հանցանքը և թերությունները թողնի ձեզ» (ՄԱՐԿՈՍ 11.25):

Եթե ուզում ենք լսել Աստծուց, Նրան մոտենալիս պետք է ունենանք մաքուր սիրտ, իսկ Նրա առջև մաքուր լինելու համար, նախևառաջ, պետք է ներենք նրանց, ովքեր ցավեցրել կամ վիրավորել են մեզ: Ներելը հեշտ չէ, բայց այն արդյունավետ աղոթքի նախապայման է, ինչպես գրված է այսօրվա խոսքում:

Չնայած Հիսուսի աշակերտները ծանոթ էին ներման վերաբերյալ Նրա ուսմունքներին, սակայն նրանց համար ներումը շարունակում էր մնալ դժվար հաղթահարելի խնդիր: Մի օր Պետրոսը հարցրեց. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե իմ եղբայրն ինձ դեմ մեղք անի, ես ներեմ նրան. մինչև յոթ անգա՞մ» (Մատթեոս 18.21): Հիսուսը, ըստ էության, ասաց. «Ո՛չ, իսկ ի՞նչ կասես յոթանասուն անգամ յոթի մասին»: «Յոթ» թիվը խորհրդանշում է ավարտունություն կամ կատարելություն, այնպես որ, Հիսուսի ասածը սա էր. «Ներման վրա սահմանափակում մի՛ դիր. պարզապես շարունակի՛ր ներել»:

Երբ ներում ենք, նմանվում ենք Քրիստոսին. գործում ենք այնպես, ինչպես Աստված է գործում, որովհետև Նա ներող Աստված է: Ներումը արտահայտված ողորմությունն է. այն՝ սերն է գործողության մեջ, սեր, որը հիմնված է ոչ թե զգացմունքների, այլ որոշման, Աստծուն հնազանդվելու միտումնավոր ընտրության վրա: Իրականում, կարծում եմ, ներումը սիրո բարձրագույն ձևն է: Ներումը և սերը անքակտելիորեն կապված են: Մարդկանց սիրելով ու ներելով՝ պատվում ու փառավորում ենք Աստծուն, ապրում Նրա կամքին համաձայն և հնազանդվում Նրա Խոսքին, ինչն էլ օգնում է լսել Նրա ձայնը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. աշխատի՛ր ներել արագ, հաճախ և լիովին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon