«…Որովհետև ահա Աստծո արքայությունը հենց ձեր ներսում է»: —Ղուկաս 17.21
Երբեմն մենք ցանկանում ենք, որ ինչ-որ բաներ փոխվեն դեպի լավը, սակայն հոժար չենք անելու այն, ինչ պահանջվում է դրա համար:
Իմ կյանքում կար ժամանակ, երբ ես միշտ վրդովվում էի իմ հանգամանքների համար: Ես ուզում էի, որ Աստված փոխեր դրանք, նաև ցանկանում էի, որ Նա փոխեր ինձ շրջապատող մարդկանց: Բայց հետո Նա ինձ ցույց տվեց, որ ես կարիք ունեի աշխատելու իմ ներսի կյանքը փոխելու ուղղությամբ, նախքան կկարողանայի իրական փոփոխություն ակնկալել դրսի կյանքում:
Մատթեոսի 6.33-ն (NLT) ասում է. «Ամեն ինչից վեր փնտրե՛ք Աստծո արքայությունը և ապրե՛ք արդար, ու Նա կտա ձեզ այն ամենը, ինչի կարիքն ունեք»:
Այսպիսով, ո՞րն է Աստծո արքայությունը: Աստվածաշունչն ասում է, որ Աստծո արքայությունը մեր ներսում է: Եթե դու ընդունել ես Քրիստոսին, դա նշանակում է, որ Նա ապրում է քո մեջ, ու Նա ցանկանում է ապրել լավ հոգևոր տանը: Այդ է պատճառը, որ քո ներքին կյանքն այդքան կարևոր է Աստծո համար:
Մենք պետք է առաջինը փնտրենք Նրա արքայությունը՝ թողնելով Նրա Սուրբ Հոգուն տիրել մեզ ներսից: Երբ թույլ տանք, որ Նա գործի մեր մեջ, ի վերջո ի վիճակի չենք լինի պահելու դա, և այն դուրս կհորդի ու կփոխի մեզ շրջապատող աշխարհը:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, օգնի՛ր ինձ չտարվելու արտաքին բաները փոխելու փորձերով, երբ Դու խնդրում ես ինձ կենտրոնանալ Քո արքայությունն իմ սրտում հաստատելու վրա: Ես հրավիրում եմ Քեզ աշխատանք տանել իմ ներքին կյանքում: