Ներսից՝ դուրս

Ներսից՝ դուրս

«Թագավորի աղջիկը իսպառ փառավոր է ներսում. նրա հանդերձը ոսկեհուռ է» (ՍԱՂՄՈՍ 45.13):

Սուրբ ծննդյան օրերին խանութների ցուցափեղկերն առանձնանում են գունագեղ, փայլուն տուփերով, որոնք կապված են շքեղ ժապավեններով: Այդ տուփերը գուցե ցանկալի տեսք ունեն, բայց եթե բացենք, ներսում ոչինչ չենք գտնի: Դրանք դատարկ են, դրված են այնտեղ՝ խանութին տեսք հաղորդելու համար: Մեր կյանքը նույնպես կարող է նման լինել գեղեցիկ փաթեթավորված տուփի, որի մեջ ոչ մի արժեքավոր բան չկա: Արտաքուստ այն կարող է գրավիչ կամ, նույնիսկ, նախանձելի թվալ ուրիշներին, սակայն ներքուստ մենք կարող ենք չոր և դատարկ լինել: Արտաքուստ կարող ենք հոգևոր թվալ, բայց ներքուստ՝ լինել անզոր, եթե թույլ չենք տալիս Սուրբ Հոգուն բնակվել մեր սրտում:

Այսօրվա խոսքում ընդգծվում է մարդու ներաշխարհի կարևորությունը: Աստված դնում է մեր մեջ Սուրբ Հոգուն, որպեսզի ներգործի մեր ներաշխարհի՝ մեր վերաբերմունքի, հակազդումների, շարժառիթների, առաջնահերթությունների և այլ կարևոր կողմերի վրա: Երբ ամբողջ էությամբ հնազանդվենք Քրիստոսի Իշխանությանը, կլսենք Նրա ձայնը և կվերապրենք Նրա արդարությունը, խաղաղությունն ու ուրախությունը, որոնք մեզ ուժ կտան ապրելու լիառատ կյանքով (տե՛ս Հռոմեացիների 14.17):

Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ՝ օգնելով ավելի ու ավելի նմանվել Քրիստոսին: Նա լցնում է մեզ Իր ներկայությամբ և առաջնորդությամբ՝ հնարավորություն տալով ուրիշների հետ բաժնեկցելու այն, ինչը գալիս է մեր հոգու խորքից և արժեքավոր, զորավոր ու կենարար է նրանց համար, ում հետ հաղորդակցվում ենք:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. ավելի շատ կենտրոնացի՛ր ներաշխարհիդ վրա:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon