Նորոգված սրտի զորությունը

Նորոգված սրտի զորությունը

«… այն չէ բանը, որ տեսնում է մարդը, որովհետև մարդը տեսնում է աչքի առջևինը, բայց Տերը սրտին է նայում»: Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ 16.7

Աստված սրտերի Աստված է: Նա չի նայում միայն մարդու տեսքին կամ գործերին, որ նա անում է, և այդ չափանիշներով դատում նրան: Մարդը դատում է մարմինը, իսկ Աստված դատում է սիրտը:

Հնարավոր է անել բարի գործեր և ունենալ սխալ սրտի վերաբերմունք: Հնարավոր է նաև որոշ բաներ սխալ անել, բայց ունենալ ճիշտ սիրտ: Աստված ավելի շատ հակված է գործածելու այն մարդուն, ով ունի բարի սիրտ և մի քանի խնդիրներ, քան նրան, ում մոտ կարծես ամեն բան կարգին է, բայց ունի չար սիրտ:

Շատ կարևոր է, որ մենք տեղյակ լինենք մեր ներքին կյանքին և սրտի վերաբերմունքին, իմանանք, թե ինչ ենք զգում և մտածում այս կամ այն բաների վերաբերյալ (սա այն է, ինչ Աստվածաշունչն անվանում է «սրտի ծածուկ մարդ»), եթե ցանկանում ենք լսել Աստծուց և ապրել Նրա հետ սերտ փոխհարաբերության մեջ:


Երբ Աստված աշխատում է ինչ-որ մեկին առաջ տանել, Նա ընտրում է Իր սրտի համեմատ մարդու:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon