«Արդ, Քրիստոս, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքով զինվորվե՛ք, որ մարմնով չարչարվողը մեղքից դադարեց։ Որ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների պես, այլ Աստծո կամքի պես ապրեք մարմնում մնացած ժամանակ»: Ա ՊԵՏՐՈՍ 4.1,2
Պետրոսի թղթի այս գեղեցիկ հատվածը սովորեցնում է մի գաղտնիք այն մասին, թե ինչպես անցնենք դժվար ժամանակներով և իրավիճակներով: Ահա այս խոսքերի իմ մեկնաբանությունը.
«Մտածե՛ք այն ամենի մասին, ինչի միջով Հիսուսն անցավ, և ինչպես Նա դիմացավ չարչարանքներին, որպեսզի իրականացներ Աստծո կամքը, և դա կօգնի ձեզ անցնելու ձեր դժվարություններով: Սպառազինվե՛ք մարտի համար. պատրաստվե՛ք դրան՝ մտածելով այնպես, ինչպես Հիսուսը մտածեց… «Ես կգերադասեմ համբերությամբ չարչարվել, քան հաճո չլինել Աստծուն»: Որովհետև եթե չարչարվեք՝ ունենալով Քրիստոսի միտքը, այլևս չեք ապրի՝ պարզապես հաճեցնելով ինքներդ ձեզ, անելով այն, ինչը հեշտ է, և փախչելով այն ամենից, ինչը դժվար է: Դուք կկարողանաք ապրել Աստծո կամքով և ոչ թե ձեր զգացմունքներով ու մարմնավոր մտքերով»:
Կան դժվարություններ, որոնց միջով անցնում ենք կյանքում, բայց նաև վերապրում ենք հաղթանակի ուրախությունը: Փորձություններն ու քննությունները կգան, և Աստված օգտագործում է դրանք՝ ձեր մեջ դրած ներուժը զարգացնելու համար: Ձեր գործն է որոշել, որ, ինչ էլ լինի, երբեք չեք հանձնվելու, մինչև որ տեսնեք Աստծո խոստումների իրականացումը ձեր կյանքում: Կա մարդու մեկ տեսակ, որին սատանան երբեք չի կարող պարտության մատնել. դա այն մարդն է, ով չի հանձնվում: