Շարունակե՛ք վստահել Աստծուն

Շարունակե՛ք վստահել Աստծուն

«Սակայն Նա գիտի իմ ճանապարհը, և ինձ փորձելիս՝ ես ոսկու նման դուրս կգամ»: ՀՈԲ 23.10

Կյանքում միշտ կլինեն իրավիճակներ, որտեղ մեզնից կպահանջվի վստահել Աստծուն՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում, կամ՝ հասկանո՞ւմ ենք, թե՞ ոչ: Սա է պատճառը, որ հաճախ Աստծուն ասում ենք. «Ի՞նչ է կատարվում իմ կյանքում: Ի՞նչ ես Դու անում: Ի՞նչ է կատարվում: Ես չեմ հասկանում»: Երբեմն այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ, թվում է, թե ճիշտ հակառակն է այն ամենի, ինչ զգում ենք, որ Աստված հայտնել է մեզ:

Այս ժամանակ է, որ շատերը հանձնվում են և վերադառնում նրան, ինչն ավելի արագ և հեշտ է իրենց համար: Եթե հենց հիմա այնտեղ եք, որտեղ ոչինչ տրամաբանական չի թվում, շարունակե՛ք վստահել Աստծուն: Նա մոտ է ձեզ: Նա չի լքել ձեզ: Նա պատրաստվում է օգնել ձեզ:

Երբեք չի լինում այնպես, որ վստահենք Աստծուն՝ չունենալով չպատասխանված հարցեր: Քանի դեռ Աստված սովորեցնում է մեզ վստահել, մեր կյանքում միշտ կլինեն բաներ, որոնք մենք պարզապես չենք հասկանա: Երբ երկինքը լուռ է, շարունակե՛ք անել այն, ինչ սովորել եք և գիտեք, և շարունակե՛ք վստահել Նրան: Աստված այնպես կանի, որ ձեր կյանքի բոլոր «կտորները» գործեն միասին՝ Իր նպատակի համար:


Վաղվա պատասխանները սովորաբար վաղվանից շուտ չեն գալիս:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon