«Եվ Պետրոսը պատասխան տվեց Նրան և ասաց. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայի՛ր ինձ, որ ջրերի վրայով Քեզ մոտ գամ»։ Նա էլ ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը նավից իջնելով՝ ջրերի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ»: ՄԱՏԹԵՈՍ 14.28,29
Երբ Պետրոսը Հիսուսի հրամանով դուրս եկավ նավից, արեց մի բան, որ երբեք չէր արել: Քանի դեռ նա գործում էր հավատքով, նա հաջողակ էր, բայց երբ վախը պատեց նրա սիրտը, նա սկսեց սուզվել:
Պետրոսի սխալն այն էր, որ նա ուշադրությունը բևեռեց փոթորկի վրա: Երբ նա կենտրոնացավ իրեն շրջապատող հանգամանքի, այլ ոչ թե իրեն մոտ գտնվող Փրկչի վրա, կորցրեց հավատքը և սկսեց կասկածել:
Հռոմեացիների 4.18-21-րդ խոսքերում ասվում է, որ Աբրահամը չտատանվեց իր հավատքում, երբ դժվար հանգամանքների առջև կանգնեց: Նա տեղյակ էր իր իրավիճակին, բայց, ի տարբերություն Պետրոսի, չկենտրոնացավ դրա վրա: Այս վճռական և նպատակաուղղված հավատքն էր, որ Աբրահամին առաջ մղեց:
Ես հավատում եմ, որ դուք և ես կարող ենք սովորել Պետրոսի սխալից և Աբրահամի օրինակից: Մենք կարող ենք տեղյակ լինել մեր հանգամանքներից, բայց չկենտրոնանալ դրանց վրա: Մենք կարող ենք նպատակաուղղված մեր միտքը պահել Հիսուսի վրա՝ հավատալով և վստահ լինելով, որ Նա կտա այն հրաշքը, որի կարիքն ունենք: