«Եղբայրնե՛ր, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, հետևի բաները մոռանալով, դեպի առաջին լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսում» (ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 3.13,14):
Մեր փոխհարաբերություններն Աստծո հետ շարունակ զարգանում են, և մենք մի մակարդակից անցնում ենք մյուսը: Ոչ ոք երբևէ չի կարող «տիրապետել» Աստծո հետ հաղորդակցման արվեստին, որովհետև չկա սահման այն փոխհարաբերությունների խորությանը, որ կարող ենք ունենալ Նրա հետ: Այդ փոխհարաբերությունները շարունակ զարգանում են, խորանում և ուժեղանում: ժամանակի ընթացքում զարգանում և կատարելագործվում է Նրա ձայնը լսելու մեր ունակությունը: Աստիճանաբար մենք ավելի լայն ենք բացում մեր սիրտն Աստծո առջև, ավելի հմուտ ու փորձառու ենք դառնում Նրա ձայնը լսելու մեջ և ավելի լավ ենք հասկանում Նրան: Մենք երբեք չենք դառնա հավատարմագրված փորձագետներ աղոթքի ոլորտում ու երբեք չենք դադարի Աստծո հետ հաղորդակցվել սովորելուց: Մեր փորձառությունը մշտապես կհարստանա և կկատարելագործվի:
Աստված այնքան շատ բան է պատրաստել քեզ համար: Գուցե դու դեռ չես հասել քո նպատակակետին, սակայն կարող ես շնորհակալ լինել Աստծուց, որ բռնել ես այն ուղին, որը տանում է դեպի նպատակակետ: Նշանակություն չունի՝ սողում ես, քայլում ես, թե վազում, կարևորն այն է, որ առաջ ես գնում: Պարզապես շարունակի՛ր առաջ շարժվել:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ամեն բան կարգին է, և դու ճիշտ ուղու վրա ես: