Շնորհք՝ հակառակ գործերի

Շնորհք՝ հակառակ գործերի

«Եվ ես Աստծո շնորհքը չեմ անարգում, որովհետև եթե արդարությունն օրենքից էր, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ»: ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻ 2.21

Հետաքրքիր է, որ մենք գալիս ենք Աստծո մոտ Քրիստոսի միջոցով այնպիսին, ինչպիսին կանք՝ ապավինելով միմիայն Հիսուսի արյանը, որը մաքրում է մեզ մեր մեղքերից: Մեր սիրտը լի է երախտագիտությամբ, որովհետև մենք գիտենք, որ արժանի չենք դրան: Բայց այդ պահից, չգիտես ինչու, մենք հակված ենք վաստակելու մյուս բոլոր բաները, որ Նա տալիս է մեզ:

Մենք ենթադրում ենք, որ Աստված չի օրհնի մեզ, որովհետև կարծում ենք, որ արժանի չենք դրան. մենք Աստվածաշունչ բավականաչափ չկարդացինք, բավականաչափ չաղոթեցինք կամ երթևեկության մեջ կորցրինք մեր ինքնատիրապետումը: Մենք միլիոնավոր միջոցներ ենք գտնում Աստծո սիրուց մեզ զրկելու համար: Աստված երբեք չի դադարում մեզ սիրելուց, բայց մենք հաճախ դադարում ենք Նրա սերն ընդունելուց:
Չնայած հավատքի վրա մեր շեշտադրմանը՝ մենք փորձում ենք մեր ուժերով, գործերի միջոցով ապրել այն կյանքը, որն Աստծուց նախատեսված է շնորհքով ապրելու համար: Զարմանալի չէ, որ մենք հուսախաբված և շփոթված ենք զգում. երկուսն էլ նշան են, որ դուրս ենք եկել շնորհքից և մտել ենք գործերի մեջ:

Երբ կյանքում ունեք խնդիր, որը չգիտեք ինչպես հաղթահարել, դուք ավելի շատ կարիք ունեք ոչ թե բացատրությունների և դատողությունների, այլ՝ շնորհքի: Եթե չեք կարողանում գտնել լուծում ձեր խնդրի համար, պարզապես վստահե՛ք Աստծուն, որ Նա կհայտնի դա: Հարկ չկա վաստակելու Աստծո օգնությունը կամ բավարար համարվելու այդ օգնության համար. Նա ցանկանում է Իր շնորհքով զինել և զորացնել ձեզ յուրաքանչյուր օր:


Որտեղ գործերը ձախողվում են, շնորհքը միշտ հաջողություն է ունենում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon