Շնորհքը վաճառքի համար չէ

Շնորհքը վաճառքի համար չէ

«Որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ, որ նրանում կանգնած ենք և պարծենում ենք Աստծո փառքի հույսով»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 5.2

Սատանան ցանկանում է, որ մենք մտածենք, որ մեր գործերով կարող ենք գնել Աստծո շնորհքը (բարեհաճությունը): Բայց Աստծո շնորհքը վաճառքի համար չէ, որովհետև, համաձայն իր իսկ սահմանման, որն է՝ չարժանացած բարեհաճություն, այն նվեր է:

Շնորհքը հնարավոր չէ վաստակել աղոթքով, բարի գործերով, Աստվածաշունչ կարդալով, սուրբգրային խոսքեր դավանելով կամ եկեղեցի հաճախելով: Այն նույնիսկ հնարավոր չէ գնել հավատքով: Աստծո շնորհքը հնարավոր է ընդունել, բայց ոչ գնել:

Նույնիսկ եթե ամեն բան ճիշտ անենք, կարևոր է, որ մեր շարժառիթները մաքուր լինեն: Տիրոջ հետ հաղորդակցվելիս, եթե մեր շարժառիթը Նրանից որևէ բան ստանալն է, մենք շնորհքից տեղափոխվել ենք գործերի մեջ: Եկե՛ք չընկնենք այն մտածողության թակարդը, թե մենք արժանի ենք որևէ լավ բանի Տիրոջից: Աստծո բարությունը նվեր է, և մենք կարող ենք ընդամենը գոհանալ Նրանից ու լցվել երախտագիտությամբ: Ցանկացած բան, ինչ անում ենք Աստծո համար, պետք է բխի Նրա հանդեպ մեր սիրուց և երբեք չարվի Նրանից որևէ բան ստանալու շարժառիթով:

Մենք կարող ենք փնտրել Տիրոջը և հաղորդակցվել Նրա հետ ուրիշ ոչ մի պատճառով՝ բացի այն փաստից, որ սիրում ենք Նրան և ցանկանում ենք ամեն օր ավելի մոտենալ Նրան:


Փրկությունը և Աստծուց ամեն բարիք նվեր են, որ ստանում ենք միայն հավատքով, որպեսզի ոչ մեկը չկարողանա պարծենալ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon