Շտապե՛ք ներել

Շտապե՛ք ներել

«Եվ եղեք օգտակար ու քաղցր միմյանց հետ, գթած՝ իրար ներելով (պատրաստակամորեն և շռայլորեն), ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 4.32, AMP

Աստվածաշունչը սովորեցնում է «պատրաստակամորեն և շռայլորեն» ներել: Դա Աստծո չափանիշն է մեզ համար՝ անկախ նրանից, թե ինչպես ենք զգում: Մենք պետք է անմիջապես ներենք:

Համաձայն Ա Պետրոսի 5.5-ի՝ մենք կարող ենք հագնել Քրիստոսի բնավորությունը, այսինքն՝ կարող ենք ընտրել լինել երկայնամիտ, համբերատար, ողորմած, հեշտությամբ չվիրավորվող, իսկույն չբարկացող և արագորեն ներող: «Ողորմել» բառը ես սահմանում եմ այսպես. նայել ավելի հեռու այն բանից, ինչն ինձ ցավեցնում է, և բացահայտել տեղի ունեցածի պատճառը: Շատ անգամներ մարդիկ անում են բաներ, որոնք, նույնիսկ, իրենք չեն հասկանում, բայց մշտապես կա պատճառ, թե ինչու են մարդիկ այս կամ այն կերպ վարվում: Գուցե նրանք ցավ են զգում և իրենց ցավի մեջ չեն գիտակցում, որ ցավ են պատճառում մեկ ուրիշի:

Աստված ներում է: Մենք պետք է ողորմած և ներող լինենք, ինչպես Աստված Քրիստոսում ներում է մեր սխալները: Նա ոչ միայն տեսնում է, որ այն, ինչ անում ենք, սխալ է, այլև հասկանում է, թե ինչու արեցինք դա, և ողորմած ու երկայնամիտ է մեր հանդեպ: Ուրիշներին ներելու ընտրությունը մերն է: Աստված չի պարտադրի որևէ մեկին անել դա: Նույնիսկ եթե չեք հասկանում, հավատացե՛ք, որ Աստծո ճանապարհը լավագույն ճանապարհն է: Այն գործում է: Ինչ սատանան նախատեսել է ձեր կործանման համար, Աստված կարող է պտտել դեպի բարին:


Մենք պետք է ներենք, որպեսզի թույլ չտանք, որ սատանան առավելություն ունենա մեր նկատմամբ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon