Ո՞ւմ ձայնն ես լսում

Ո՞ւմ ձայնն ես լսում

«Արդ, դիմում եմ ձեզ, եղբայրնե՛ր, և աղաչում Աստծո ողորմությունով, որ վճռականորեն նվիրաբերեք ձեր մարմինները [ներկայացնելով ձեր բոլոր անդամները և կարողությունները] որպես կենդանի զոհ՝ սուրբ (նվիրված, սրբագործված) և Աստծուն ընդունելի» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.1):

Այսօրվա խոսքին հնազանդվելու համար պետք է ընտրենք Տիրոջը տալ մեր «անդամներն ու կարողությունները»: Այլ կերպ ասած՝ մենք առաջարկում ենք Նրան մեր մարմինը, մտքերը, կարողություններն ու զգացմունքները: Մենք պետք է զգույշ լինենք, որ թույլ չտանք սատանային օգտագործել մեր միտքը: Մարդու միտքը նրա սիրելի մարտադաշտն է, և ամբողջ օրը նա մեզ վրա մտքեր է արձակում, մտքեր, որոնք կխեղդեն Աստծո ձայնը, եթե ընտրենք լսել դրանք: Այդ մտքերը սովորաբար աննկատ են, խորամանկ և խաբուսիկ, այնպես որ, մենք կարող ենք հեշտությամբ հավատալ: Սատանան ստում է, մեղադրում և ասում այն, ինչ կարող է մտածել՝ մեր ուրախությունն ու խաղաղությունը գողանալու համար, և ստիպում է, որ ամաչենք, մեղավոր և անարժան զգանք: Նա անբարեպաշտ մտքեր է բերում ուրիշների մասին: Մենք չենք կարող կանգնեցնել նրան՝ թույլ չտալով ուղարկել այդ մտքերը, բայց կարող ենք հակառակվել դրանց Քրիստոսի զորությամբ: Ապա կարող ենք մեր մտքերը զգուշորեն ուղղել Աստծուն և Նրա ասածներին:

Լինում են օրեր, երբ դիմահարդարվելու ընթացքում ստիպված եմ լինում մի կողմ նետել տասնյակից ավելի մտքեր: Բայց, գոհություն Աստծուն, որ ես գիտեմ ինչպես դա անել: Դու նույնպես կարող ես անել դա: Մտածի՛ր այսպես. երկու ձայն մրցում են քո ուշադրությունը գրավելու համար: Դու կարող ես ուշադրություն դարձնել մեկին կամ մյուսին. ընտրի՛ր լսել Աստծո ձայնը և խորհել այն ամենի շուրջ, ինչ Նա է ասում, այլ ոչ թե այն բաների, ինչ թշնամին է ասում: Երբ մեր միտքը լցնում ենք ճիշտ բաներով, սխալ բաների համար այլևս տեղ չի մնում:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. տո՛ւր միտքդ Աստծուն և կենտրոնացի՛ր այն բաների վրա, ինչ Նա է ասում քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon