Ողորմի՛ր քո թշնամիներին

Ողորմի՛ր քո թշնամիներին

«Լսել եք, որ ասվեց. «Քո ընկերին սիրի՛ր և քո թշնամուն ատի՛ր»: Բայց Ես ասում եմ ձեզ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին…և աղո՛թք արեք ձեզ հալածողների համար…»: —Մատթեոս 5.43-44

Ես սիրում եմ «Էլ Սիդ» կինոնկարը, որը պատմություն է այն մարդու մասին, ով միավորեց Իսպանիան և դարձավ մեծ հերոս:

Դարեր շարունակ քրիստոնյաները պայքարում էին մուրերի դեմ: Նրանք ատում և սպանում էին միմյանց: Կռիվներից մեկում Սիդը բռնեց հինգ մուրի, սակայն հրաժարվեց սպանել նրանց, որովհետև նա գիտակցում էր, որ սպանելը երբեք որևէ օգուտ չի տվել: Նա հավատում էր, որ թշնամիներին բարություն ցուցաբերելը կփոխի նրանց սիրտը, և երկու խմբերն էլ կկարողանան ապրել խաղաղության մեջ:

Մուրերից մեկը, որին նա բռնել էր, ասաց. «Բոլորը կարող են սպանել, սակայն միայն իսկական թագավորը կարող է ողորմություն ցույց տալ իր թշնամիներին»: Էլ Սիդի բարության մեկ գործողության շնորհիվ այդ պահից սկսած նրա թշնամիներն իրենց առաջարկեցին նրան՝ որպես ընկերներ և դաշնակիցներ:

Հիսուսը ճշմարիտ թագավոր է, և Նա բարի, քաղցր ու ողորմած է բոլորի հանդեպ, անգամ նրանց, ովքեր ատում են Իրեն: Կարո՞ղ ենք մենք պակաս բան անել, քան Նրա օրինակին հետևելը: Հենց հիմա, կարո՞ղ ես մտածել որևէ մեկի մասին, ում կարող ես ողորմություն ցուցաբերել: Ողորմած և բարի լինելը՝ հատկապես թշնամիների հանդեպ, կարող է լինել ամենահզոր բաներից մեկը, որ երբևէ արել ես:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, հեշտ չէ, սակայն ես ուզում եմ լինել այնպիսի անձնավորություն, ով ողորմություն է ցուցաբերում բոլորի, նույնիսկ իր թշնամիների նկատմամբ: Քո շնորհքով այժմ ես ընտրում եմ ապրել ողորմության կյանքով:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon