Ոչ միայն հացով

Ոչ միայն հացով

«…ոչ միայն հացով կապրի մարդը, այլ՝ Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով» (ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 8.3):

Այն տարիներին, երբ իմ ծառայությունը չէր աճում այնպես, ինչպես ես էի ցանկանում, հուսախաբվում էի և լցվում անբավարարության զգացումով: Ես ծոմ էի պահում, աղոթում և փորձում էի անել հնարավոր ամեն բան, որպեսզի ավելի շատ մարդ մասնակցեր իմ համաժողովներին:

Հիշում եմ, որ հաճախ էի դժգոհում և վրդովվում, երբ Աստված հավաքույթների մեջ չէր տալիս այն աճը, որ ուզում էի: Աստված հաճախ ստուգում էր ինձ՝ թույլ տալով, որ իմ հավաքույթներին մարդկանց քանակը և նրանց խանդավառությունն ավելի քիչ լինեին, քան ցանկանում էի: Երբ հեռանում էի այդ հավաքույթներից, հարցնում էի. «Ի՞նչն եմ սխալ անում, Աստվա՛ծ: Ինչո՞ւ չես օրհնում ինձ: Ես ծոմ եմ պահում, աղոթում եմ, զոհաբերում եմ և հավատում, իսկ Դու չես շարժվում»: Ես այնպես հուսախաբվեցի, որ գրեթե պայթում էի: Ես հարցրի. «Աստվա՛ծ, ինչո՞ւ չես պատասխանում իմ աղոթքներին»:

Նա խոսեց ինձ հետ. «Ջո՛յս, Ես սովորեցնում եմ քեզ, որ մարդը միայն հացով չի ապրում»: Նա այս նույն խոսքերն ասել էր իսրայելցիներին, երբ նրանք անապատի միջով ճանապարհորդում էին դեպի Խոստմունքի երկիր՝ շատ ավելի դանդաղ, քան սպասում էին: Նա իսրայելցիներին ասաց, որ դա իրենց խոնարհեցնելու, փորձելու և ստուգելու համար էր, նաև՝ սովորեցնելու, որ մարդը միայն հացով չի ապրում, այլ՝ Աստծո Խոսքով:

Ինձ դուր չէր գալիս այն միտքը, որ Աստված խոնարհեցնում և ստուգում էր ինձ, բայց ես գիտակցում էի, որ «մարդը միայն հացով չի ապրում» ասելով՝ Նա ուզում էր, որ ամեն ինչից առավել ես փափագեի Իրեն: Ժամանակին իմ ծառայությունն աճեց, բայց միայն այն բանից հետո, երբ Աստված իմ կյանքում գրավեց առաջին տեղը: Երբ դու կարողանաս բավարարվել միմիայն Աստծով, Նա կտա քեզ մյուս բաները, որոնք կցանկանայիր ունենալ: Նա է մեր կյանքի ճշմարիտ հացը, որ ի զորու է սնելու մեր հոգին:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հրաժարվի՛ր միայն հացով ապրելուց. ամեն ինչից առավել փափագի՛ր Աստծուն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon