Ոչ մի արդարացում

Ոչ մի արդարացում

«Մի՛ վախեցիր նրանց երեսից, որովհետև Ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ,- ասում է Տերը»: ԵՐԵՄԻԱ 1.8

Լինի մարտահրավեր, խոչընդոտ, թե հնարավորություն, երբ գիտենք, որ Աստված մեզ հետ է, մենք կարող ենք դեմառդեմ կանգնել ցանկացած բանի: Փախչելն ընտրություն չէ: Այն, ինչից փախչում եք, մշտապես կսպասի ձեզ որևէ այլ տեղ: Հաղթելու մեր ուժը Աստծո հետ մտերիմ մնալու և Նրա հետ համառորեն առաջ շարժվելու մեջ է:

Երեմիան շատ երիտասարդ էր, երբ նրան շատ մեծ աշխատանք հանձնարարվեց: Աստված ասաց, որ նա կանչվել է լինելու ազգերի մարգարե: Նա պետք է խոսեր Աստծո անունից: Այդ միտքը վախեցրեց Երեմիային, և նա սկսեց տարբեր պատճառաբանություններ բերել, թե ինչու ինքը չէր կարող անել այն, ինչ Աստված խնդրում էր:

Երեմիան անում էր այն սկզբնական սխալը, որ հաճախ անում ենք մենք. նա նայում էր իրեն և իր կարողություններին: Երեմիան ընդամենը պետք է նայեր Աստծուն: Նա նաև նայում էր մարդկանց և մտածում, թե ինչ նրանք կասեին և կանեին, եթե ինքը համարձակ քայլ աներ, ինչպես որ Աստված քաջալերում էր նրան: Աստված նրան ասաց, որ պարզապես հիշի, որ Ինքը նրա հետ է, և դա ամենն էր, ինչ Երեմիային անհրաժեշտ էր:
Առաջին գլխի վերջին խոսքում Տերը Երեմիային ասաց, որ մարդիկ կհակառակվեն նրան, բայց չեն հաղթի մեկ պարզ պատճառով՝ «Ես քեզ հետ եմ»:

Ինչի էլ այսօր բախվեք, քաջալերվե՛ք. Աստված ձեզ հետ դեմառդեմ կանգնած է ձեր իրավիճակին:


Երբ ձեր աչքերը հեռացնեք ձեր հանգամանքներից և ուղղեք Տիրոջը, դուք, անկասկած, կհաղթեք:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon