«Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության Հոգին առաք, որով աղաղակում ենք՝ Աբբա՛, Հա՛յր»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.15
Պողոս առաքյալը սովորեցնում է, որ Սուրբ Հոգին Որդեգրության Հոգին է: «Որդեգրություն» բառը նշանակում է, որ մենք ընդգրկվել ենք Աստծո ընտանիքի մեջ, թեև նախկինում օտարներ էինք և որևէ կապ չունեինք Աստծո հետ: Մենք մեղավորներ էինք և բաժանված էինք Աստծուց, բայց Աստված Իր մեծ ողորմությամբ փրկագնեց մեզ, ազատեց և կրկին մոտեցրեց Իրեն Իր Որդու արյան միջոցով:
Մենք հասկանում ենք, թե ինչ է որդեգրությունը: Գիտենք, որ որոշ ծնողազուրկ երեխաներ որդեգրվում են մարդկանց կողմից, որոնք նպատակաուղղված ընտրում են նրանց և դարձնում իրենցը: Նրանց համար մեծ պատիվ է հատուկ նպատակով ընտրվել այն մարդկանց կողմից, որոնք ցանկանում են իրենց սիրով ողողել նրանց:
Սա հենց այն է, ինչ Աստված արեց մեզ համար՝ որպես Քրիստոսում հավատացյալների: Խաչի վրա կատարած Հիսուսի աշխատանքի շնորհիվ այժմ մենք Նրա ընտանիքի մի մասն ենք, և Նրա Հոգին բնակվում է մեր հոգու մեջ և աղաղակում է Հորը: Աշխարհը ստեղծելուց առաջ Հայր Աստված որոշեց՝ ով սիրի Քրիստոսին, կսիրվի և կընդունվի Իր կողմից՝ որպես Իր զավակ: Նա որոշեց, որ կորդեգրի նրանց, ովքեր ընդունում են Հիսուսին՝ որպես իրենց Փրկչի: Մենք դառնում ենք Աստծո ժառանգներ և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ ժառանգակիցներ: