«Բայց դուք՝ եղբայրնե՛ր, մի՛ հոգնեք կամ մի՛ վհատվեք ճիշտ գործելուց (այլ շարունակե՛ք բարիք գործել՝ առանց թուլանալու)»: Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 3.13, AMP
Բոլորս տարբեր ժամանակներում պետք է բախվենք հիասթափությանը և լուծենք դրա հարցերը: Ոչ մեկի կյանքում ամեն բան չի ընթանում այնպես, ինչպես նա ցանկանում է կամ ինչպես ակնկալում է:
Երբ իրավիճակները չեն համապատասխանում մեր ծրագրին, առաջին զգացումը, որ ունենում ենք, հիասթափությունն է: Սա բնական է: Դրա մեջ որևէ վատ բան չկա: Բայց մենք պետք է իմանանք, թե ինչ անենք այդ զգացմունքի հետ, այլապես այն կհանգեցնի ավելի լուրջ հետևանքների:
Ապրելով այս աշխարհում՝ մենք չենք կարող չհիասթափվել, բայց Հիսուսում մենք մշտապես կարող ենք սթափվել:
Պողոս առաքյալը հաստատում էր, որ կյանքի կարևոր դասերից մեկն այն էր, որ թողներ հետևում եղած բաները և նկրտեր դեպի առջևում լինողները (տե՛ս Փիլիպ. 3.13,14):
Երբ հիասթափվում ենք, այնուհետև անմիջապես սթափվում, հենց դա էլ անում ենք: Մենք բաց ենք թողնում հիասթափության պատճառները և ձգտում ենք այն ամենին, ինչ Աստված ունի մեզ համար: Մենք ստանում ենք նոր տեսիլք, ծրագիր, գաղափար, թարմ հեռանկար, նոր մտածելակերպ և կենտրոնանում ենք այլ բաների վրա: Մենք որոշում ենք առաջ ընթանալ: