Որտե՞ղ է Աստված

Որտե՞ղ է Աստված

«Փնտրե՛ք, հարցրե՛ք և խնդրե՛ք Տիրոջը, քանի դեռ հնարավոր է գտնել Նրան (պահանջելով Նրան իրավունքով և ըստ անհրաժեշտության). կանչե՛ք Նրան, քանի որ Նա մոտ է» (ԵՍԱՅԻ 55.6):

Իմ ծառայության ամբողջ ընթացքում հաճախ եմ լսել այս հարցը. «Ինչո՞ւ չեմ կարողանում զգալ Աստծո ներկայությունը»: Ժամանակ առ ժամանակ նույն հարցն ինքս ինձ եմ տվել:

Աստվածաշնչից գիտենք, որ Սուրբ Հոգին չի հեռանում և չի թողնում մեզ ամեն անգամ, երբ անում ենք այն, ինչ դուր չի գալիս Նրան (տե՛ս Եբրայեցիների 13.5): Իրականում, Նա հանձն է առել մնալ մեզ հետ և օգնել հաղթահարելու մեր խնդիրները, այլ ոչ թե անօգնական թողնելու դրանց մեջ:

Սուրբ Հոգին երբեք չի թողնում մեզ, բայց երբեմն «թաքնվում» է: Ես սիրում եմ ասել, որ երբեմն Աստված պահմտոցի է խաղում Իր զավակների հետ: Երբեմն Նա թաքնվում է մեզնից, մինչև այնքան ենք կարոտում, որ սկսում ենք փնտրել Նրան: Ու Նա խոստանում է, որ կգտնենք Իրեն, երբ փնտրենք (տե՛ս Ա Մնացորդաց 28.9, Երեմիա 29.13):

Իր Խոսքում Աստված շարունակ ասում է, որ փնտրենք Իրեն. փնտրենք Իր երեսը, Իր կամքը, Իր նպատակը մեր կյանքի համար: Փնտրել՝ նշանակում է փափագել, հետապնդել և ամբողջ ուժով հետամուտ լինել: Մեզ նաև ասվում է փնտրել Նրան կանուխ, անկեղծորեն և ջանասիրաբար: Եթե չփնտրենք Աստծուն, կապրենք հիասթափված կյանքով: Աստված ցանկանում և պատվիրում է, որ փնտրենք Իրեն: Աստծուն փնտրելը կենտրոնական տեղ է զբաղեցնում մեր հոգևոր ընթացքի մեջ և կարևոր է հոգևոր աճի համար: Ասա՛ Աստծուն, թե որքան կարևոր է Նա քեզ համար, և որ առանց Նրա ոչինչ չես կարող անել:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. պատվի՛ր Աստծուն այսօր և ամեն օր՝ խնդրելով, որ Նա ներգրավվի քո կյանքի յուրաքանչյուր ոլորտում և բոլոր մանրուքներում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon