Որքա՞ն ժամանակ, Տե՛ր

Որքա՞ն ժամանակ, Տե՛ր

«Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի»: ԵՍԱՅԻ 40.31

Աստծուն ապավինել՝ չի նշանակում, որ մենք ոչինչ չենք անում, մինչ սպասում ենք, որ Աստված անի ամեն բան մեզ համար: Ինձ համար դա նշանակում է, որ ես սպասում եմ՝ ակնկալելով, որ Աստված կուղղորդի ինձ անելու այն, ինչ պետք է անեմ, միաժամանակ վստահելով, որ Նա կանի այն, ինչ միայն Ինքը կարող է անել: Հաճախ, երբ սպասել եմ Աստծուն և ապավինել Նրա զորությանը, Նա ինձ ցույց է տվել բաներ, որոնք պետք է շտկվեն իմ վարքագծում կամ բնավորության մեջ: Հասկանո՞ւմ եք. Աստված չի ցանկանում պարզապես փոխել մեր հանգամանքները, Նա ցանկանում է փոխել նաև մեզ:

Երբ հանգիստ ժամանակ ենք անցկացնում Աստծո հետ, Նա մեզ բաներ է հայտնում, և մենք թարմանում ենք Նրա ներկայության մեջ: Աստծո հետ մտերմությունը մեր՝ Նրա զավակների ամենամեծ արտոնությունն է: Որքան շատ ժամանակ ենք անցկացնում Նրա հետ, այնքան ավելի ենք նմանվում Նրան: Ուսումնասիրե՛ք Աստծո Խոսքը և ընդունե՛ք այն՝ որպես անձնական նամակ Նրանից: Այն և՛ կմխիթարի և՛ կուղղի ձեզ: Ապավինե՛ք Աստծուն վստահող, սպասող սրտով և ակնկալե՛ք այն բարիքները, որ Նա ծրագրել է ձեզ համար:


Աստված օրեցօր քիչ-քիչ կփոխի ձեզ, երբ վստահեք Նրան:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon