Ուզում ես ավելի շա՞տ լսել

Ուզում ես ավելի շա՞տ լսել

«Ձեր Եհովա Աստծուն հետևե՛ք և Նրանից վախեցե՛ք, Նրա պատվիրանները պահե՛ք և Նրա ձայնին լսե՛ք, Նրան պաշտե՛ք և Նրան հարե՛ք» (ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ 13.4):

Եթե մենք ակնկալում ենք լսել Աստծուց, ապա պետք է ուշադրություն դարձնենք Նրա ձայնին: Մենք պետք է նաև արագորեն հնազանդվենք, եթե ուզում ենք հաճախակի լսել Նրանից: Նրա ձայնի հանդեպ մեր զգայունությունը կավելանա հնազանդության միջոցով և կնվազի անհնազանդության միջոցով: Անհնազանդությունը ծնում է անհնազանդություն, իսկ հնազանդությունը հող է նախապատրաստում ավելի խորը հնազանդության համար:

Լինում են օրեր, երբ գիտենք, որ արթնանալուն պես «մարմնավոր օր» ենք ունենալու: Օրը սկսում ենք մի տեսակ ծանր զգացողությամբ, ալարկոտ ենք, ընկճված, խոցելի: Առաջին միտքը սա է. «Ուզում եմ, որ բոլորն ինձ այսօր մենակ թողնեն: Ես չեմ մաքրելու տունը, գնալու եմ խանութ: Ոչ էլ հետևելու եմ իմ սննդակարգին. ամբողջ օրն ուտելու եմ այն, ինչ ցանկանում եմ, ու չեմ ուզում, որ որևէ մեկը որևէ բան ասի դրա համար»:

Նման օրերին մենք պետք է որոշում կայացնենք: Կարող ենք հետևել այս զգացմունքներին կամ կարող ենք աղոթել. «Աստվա՛ծ, խնդրո՛ւմ եմ, շտապ օգնի՛ր ինձ»: Մեր զգացմունքները կարող են հնազանդվել Հիսուս Քրիստոսի Իշխանությանը, եթե խնդրենք, որ Նա օգնի մեզ ուղղելու մեր վերաբերմունքը:

Ես լավ գիտեմ, թե ինչ են այդ «մարմնավոր օրերը». մենք կարող ենք օրը սկսել վատ պահվածքով, այնուհետև վատթարացնել իրավիճակը: Երբ տեղի ենք տալիս եսասիրական վերաբերմունքին և կատարում մարմնի ցանկությունը, օրվա վերջում մեր վիճակը միայն վատթարանում է: Բայց ամեն անգամ, երբ հնազանդվում ենք մեր խղճմտանքին, բացում ենք այն պատուհանը, որ Աստված կարող է օգտագործել Իր Հոգով մեզ առաջնորդելու համար: Ամեն անգամ, երբ հնազանդվում ենք Աստծո ձայնին, այդ պատուհանից ավելի շատ լույս է թափանցում: Երբ վերապրենք Աստծուն հետևելու ուրախությունը, այլևս չենք կամենա ապրել առանց դրա:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թույլ մի՛ տուր, որ այսօր ունենաս «մարմնավոր օր»:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon