«Որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտը ուղիղ է Նրա հետ…»: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16.9
Ի՞նչ է նշանակում ունենալ ուղիղ սիրտ: Նշանակում է, որ դուք ունեք անկեղծ ցանկություն՝ անելու ճիշտը և հաճեցնելու Աստծուն: Նա, ով ունի ուղիղ սիրտ, իսկապես սիրում է Աստծուն, թեև ինքը կարող է անմեղ կամ կատարյալ չլինել իր բոլոր ճանապարհներում: Նա կարող է ունենալ թերություններ, կարող է սխալվել կամ հավասարակշռությունից դուրս գալ: Բայց այս դեպքերում նա շտապում է ապաշխարել և ընդունել Աստծո ներումը: Եթե նա վիրավորել է որևէ մեկին, խոնարհվում է և ներողություն խնդրում: Քանի որ նրա սիրտն ուղիղ է Աստծո առջև, Սուրբ Հոգին հեշտությամբ սովորեցնում է նրան:
Երբ Աստված փնտրում է մարդկանց, որպեսզի գործի նրանց միջոցով, Նա չի փնտրում այնպիսի մեկին, ով կատարյալ է իր գործերով: Եթե մեզնից որևէ մեկը կարողանար ունենալ կատարյալ վարքագիծ, մենք Հիսուսի կարիքը չէինք ունենա: Սակայն, մենք կարող ենք սիրել Աստծուն կատարյալ սրտով, ու երբ այդպես վարվենք, Նա կհայտնի Իրեն զորավոր կերպով: