Ունենալ դրական մտքեր

Ունենալ դրական մտքեր

«…ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է, և թե գովություն է, այն մտածե՛ք»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.8

Եթե ցանկանում եք բարելավել ձեր կյանքը, առաջին բանը, որ կարող եք անել, ձեր մտքերը բարելավելն է: Հսկայական զորություն է գալիս այն ժամանակ, երբ ընտրում ենք լինել դրական մարդիկ: Աստված դրական է, և որպեսզի ավելի մոտենանք Նրան, կարևոր է, որ համաձայնենք Նրա հետ (տե՛ս Ամովս 3.3) և դրական մտածենք:

Ունենալ դրական մտածելակերպ և վերաբերմունք՝ չի նշանակում, որ դուք չեք բախվում իրականությանը կամ անտեսում եք իրական խնդիրները: Այն պարզապես նշանակում է, որ դուք համաձայնում եք Աստծո Խոսքի հետ և կենտրոնանում եք ոչ թե բացասական, ընկճող մտքերի վրա, այլ՝ Աստծո խոստումների:

Ուշադրությո՛ւն դարձրեք, որ ամբողջ կյանքում Հիսուսը կրեց ահռելի դժվարություններ, այդ թվում՝ անձնական հարձակումներ, սակայն մնաց դրական: Նա միշտ ոգևորող դիտողություններ էր անում, քաջալերող խոսք էր ասում: Նա մշտապես հույս էր տալիս նրանց, ում մոտենում էր: Մենք կարող ենք հետևել այդ օրինակին: Երբ ընտրում ենք դրական տեսանկյուն, ունենում ենք դրական սպասումներ և ծավալում ենք դրական խոսակցություններ, հետևում ենք այն օրինակին, որ Հիսուսը տվեց, և ավելի ենք մոտենում մեր երկնային Հորը:


Ձեր կյանքը կհետևի ձեր մտքերին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon