Ուրա՛խ եղեք ամեն օր

Ուրա՛խ եղեք ամեն օր

«Սա այն օրն է, որ Տերն արեց, թող ցնծանք և ուրախ լինենք սրանում»: ՍԱՂՄՈՍ 118.24

Ծառայության մեջ իմ ցանկություններից մեկն է, որ մարդիկ լիովին վայելեն այն կյանքը, որի համար Հիսուսը մահացավ. ոչ թե պարզապես կարդան կամ խոսեն դրա մասին, այլ քայլեն դրա մեջ և վերապրեն դա՝ որպես ամենօրյա իրողություն:

Շատերը, այդ թվում՝ ես, չափազանց նպատակասլաց են: Մենք այնքան ենք կենտրոնանում վաղվա վրա, որ հաճախ չենք կարողանում գնահատել և վայելել այսօրը, որովհետև մշտապես առաջ ենք մտածում, կենտրոնանում ենք հաջորդ իրադարձության վրա, աշխատում ենք վերջացնել հաջորդ առաջադրանքը և փորձում ենք պարզել, թե ինչ կարող ենք ջնջել մեր անելիքների ցուցակից:

Մեր արագընթաց, բարձր ճնշման ներքո գործող հասարակությունը դրդում է մեզ, որքան հնարավոր է, արագ և շատ բան իրականացնել, որպեսզի կարողանանք ավելի շատ բաների հասնել: Տարիների ընթացքում հասկացել եմ, որ երբ ուժգին հետապնդում ենք մի նպատակից մյուսը, մենք կարող ենք բաց թողնել այն բավականությունը, որ կյանքն առաջարկում է մեզ: Այո՛, Աստված ունի նպատակներ և ծրագրեր, որոնք ցանկանում է, որ մենք իրականացնենք մեր երկրային կյանքում, բայց Նա նաև ցանկանում է, որ մենք վայելենք և առավելագույնս օգտագործենք յուրաքանչյուր օրը: Աստված հաճախակի հիշեցնում է ինձ, որ ապրեմ ներկա պահով:

Որքան մոտենաք Աստծուն, այնքան կհասկանաք, որ անհրաժեշտ է հանդարտվել և վայելել կյանքը Նրա մեջ: Աստծո ցանկությունն է, որ ամեն օր վերապրեք Նրա սերը, խաղաղությունը և ուրախությունը:


Այսօր այն օրն է, որ Աստված տվել է ձեզ. ընտրե՛ք ցնծալ և ուրախ լինել նրանում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon