«Որովհետև Աստծո արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 14.17
Տարիներ առաջ ես այսպիսի միտք ունեի. կյանքը երբեք չպիտի այսքան բարդ լինի: Ներսումս ինչ-որ բան էր թաքնված, որ մշտապես խլում էր իմ ուրախությունը: Ես սկսեցի հասկանալ, որ հավատալու փոխարեն կասկածում էի: Ես կասկածում էի Աստծո կոչմանը, որ իմ կյանքի վրա էր, մտածում էի, թե արդյոք Նա կբավարարեր մեր կարիքները, կասկածի տակ էի առնում իմ որոշումներն ու գործողությունները:
Ես դարձել էի բացասական՝ դրականի փոխարեն: Ես կասկածում էի՝ հավատալու փոխարեն:
Կասկածամտությունը բարդացնում է ամեն ինչ: Այն սողոսկում է ձեր սրտի դռնով, լցնում է ձեր միտքը դատողություններով, որոնք հանգեցնում են հոռետեսության: Այն շարունակ պտտվում է ձեր կյանքի հանգամանքների կամ իրավիճակների շուրջ՝ փորձելով գտնել պատասխաններ դրանց համար:
Աստծո Խոսքը չի հրահանգում փնտրել մեր սեփական պատասխանները: Այն հորդորում է վստահել Աստծուն ամբողջ սրտով և մտքով (տե՛ս Առակ. 3.5): Երբ հետևենք մեր առջև դրված աստվածային պարզ ուղեցույցներին, դրանք անսխալ կերպով կմոտեցնեն մեզ Տիրոջը և կօգնեն ապրելու ուրախությամբ և խաղաղությամբ:
Երբ կասկածը թակում է ձեր դուռը, պատասխանե՛ք հավատքով լի սրտով և մշտապես հաղթանակ կունենաք: