Ուրիշների հետ լավ վարվելու կարևորությունը

Ուրիշների հետ լավ վարվելու կարևորությունը

«Եվ մի՛ տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 4.30

Ես չափազանց լրջորեն եմ ընդունում Եփեսացիների 4.30-ում գրված խոսքը. անկասկած, ես չեմ ցանկանում «տրտմեցնել Սուրբ Հոգուն» և գիտեմ, որ դուք՝ նույնպես: Բայց ինչպես խուսափենք դա անելուց:

Կարդալով 30-րդ խոսքի նախորդ և հաջորդ խոսքերը՝ պարզ է դառնում, որ Սուրբ Հոգուն տրտմեցնում է այն, երբ մարդիկ վատ են վարվում միմյանց հետ: Ուշադրությո՛ւն դարձրեք, որ.

  • 29-րդ խոսքում մեզ խրախուսվում է շինություն տալ միմյանց խոսքերով կամ մեր շուրթերով:
  • 31-րդ խոսքը հորդորում է չլինել դառը, զայրացկոտ կամ կռվարար և զգուշանալ զրպարտությունից, հայհոյությունից և չարությունից:
  • 32-րդ խոսքում ասվում է, որ քաղցր լինենք միմյանց հանդեպ՝ պատրաստ՝ հեշտությամբ ներելու:

Երբ գիտակցենք, որ տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն որևէ մեկի հանդեպ դառնություն, ատելություն կամ բարկություն տածելով, մենք կձգտենք փոխվելու:

Քաջալերում եմ, որ խնդրեք Աստծուց օգնել ձեզ տեսնելու ուրիշներին այնպես, ինչպես Ինքն է տեսնում: Խնդրե՛ք Նրան տալ ձեզ քաղցրություն և համբերություն, որպեսզի կարողանաք հեզությամբ և սիրով վարվել ձեզ շրջապատողների հետ, հատկապես նրանց, որոնք բարյացակամ չեն, կամ՝ որոնց հետ դժվար է հարաբերվել: Աստված գոհ կլինի, երբ տեսնի, որ ունեք այնպիսի սիրտ, որը ցանկանում է սիրել և օրհնել ուրիշներին:


Երջանիկ լինելու կարևոր գաղտնիքներից մեկը սիրո մեջ քայլելն է:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon