
«…սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես»: ՄԱՏԹԵՈՍ 19.19
Ես կարծում եմ, որ խոշոր խնդիրներից մեկը, որ մարդիկ այսօր ունեն, վերաբերում է այն բանին, թե ինչպես են նրանք մտածում իրենց մասին: Շատերն ունեն ցածր ինքնագնահատական և ցածր կարծիք իրենց մասին: Հաճախ բացասական մտքերը դառնում են նրանց կյանքի մշտական ուղեկիցը:
Ի՞նչ եք մտածում ձեր մասին: Ինչպիսի՞ փոխհարաբերություն ունեք ինքներդ ձեզ հետ: Ես տալիս եմ այս հարցը, որովհետև ուր էլ գնաք կամ ինչ էլ անեք կյանքում, մշտապես գործ եք ունենալու ինքներդ ձեզ հետ: Ինքդ քեզնից չես կարող փախչել:
Տերը պատվիրել է, որ սիրենք մեր մերձավորներին այնպես, ինչպես սիրում ենք ինքներս մեզ, բայց ինչ է տեղի ունենում, եթե չենք սիրում ինքներս մեզ: Մենք չենք կարող տալ այն, ինչ չունենք: Աստված սիրում է մեզ, ու դա թույլ է տալիս մեզ ընդունելու Նրա սերը և սիրելու ուրիշներին հավասարակշռված ձևով: Մեզնից շատերը մտածում են, թե հոգնեցրել են Աստծուն իրենց ձախողումներով ու սխալներով, բայց դա հնարավոր չէ: Աստված երբեք չի հիասթափվում մեզնից: Որքան օրեցօր ավելի ենք մոտենում Աստծուն, այնքան գիտակցում ենք, թե որքան սիրված ենք մենք, և ավելի հեշտությամբ ենք սկսում սիրել ինքներս մեզ: