Ուր էլ Նա առաջնորդի

Ուր էլ Նա առաջնորդի

«… Հիսուսն ասաց Սիմոն Պետրոսին. «Սիմոն՝ Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ դրանցից ավելի [խոհեմությամբ, նպատակաուղղված, հոգևոր նվիրումով, ինչպես մեկը սիրում է Հորը]»: Նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ ես սիրում եմ Քեզ…»» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 21.15):

Այսօրվա խոսքում տեսնում ենք, որ Հիսուսը Պետրոսին հարցրեց. «Սիրո՞ւմ ես Ինձ»: Իրականում, Հիսուսը Պետրոսին ևս երկու անգամ տվեց նույն հարցը: Բայց մինչև երրորդ անգամ հարցնելը՝ Պետրոսը տրտմեց, որ Հիսուսը շարունակ նույն հարցն էր տալիս: Նա ասաց. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»:

Այնուհետև Հովհաննես 21.18-ում բացահայտում ենք, թե ինչու էր Հիսուսը Պետրոսին տալիս այդ հարցը. «Ճշմարի՛տ, ճշմարի՛տ ասում եմ քեզ, երբ որ պատանի էիր, ինքդ էիր գոտիդ կապում և ման գալիս, որտեղ ուզում էիր: Բայց երբ որ կծերանաս, ձեռքերդ կմեկնես, և ուրիշը գոտի կկապի և կտանի, որտեղ որ չես ուզի»:

Աստված մարտահրավեր նետեց ինձ սուրբգրային այս խոսքով, որովհետև ես ունեի իմ ծրագիրը և քայլում էի իմ ճանապարհներով: Եթե մենք իսկապես ուզում ենք Աստծո կատարյալ կամքը, ապա, հնարավոր է, Նա խնդրի մեզ անել բաներ, որոնք մեր սրտով չեն: Եթե մենք իսկապես սիրում ենք Նրան, ապա կանենք այն, ինչ Նա ասում է, և թույլ կտանք, որ Նրա ճանապարհները հաստատվեն մեր կյանքում:

Երբ Հիսուսն ասաց Հովհաննես 21.28-ում գրված խոսքերը, ես հավատում եմ, որ Նա ցույց էր տալիս, որ երբ մենք երիտասարդ, ոչ հասուն քրիստոնյաներ էինք, գնում էինք այնտեղ, որտեղ ուզում էինք: Որպես մանուկ քրիստոնյաներ՝ անում էինք այն, ինչ ցանկանում էինք: Բայց հասունանալուն զուգընթաց՝ մենք պետք է սովորենք հանձնվել Աստծուն: Պետք է հոժարակամ լինենք գնալու Նրա հետևից այնտեղ, որտեղ գուցեև չենք ցանկանում գնալ:

Շտապե՛նք հետևել Նրան, ուր էլ, որ առաջնորդի:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր Աստծուն կասե՞ս հավիտենական «այո», նույնիսկ եթե չգիտես, թե ուր է առաջնորդում քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon