
«Եհովան ձեզ համար պիտի պատերազմի, և դուք էլ լո՛ւռ մնացեք»: ԵԼԻՑ 14.14
Ցավոք, շատերը միշտ չէ, որ ընդունում են այն ճշմարտությունը, որ Աստված հայտնում է իրենց: Մեր սխալներին դեմառդեմ կանգնելը և դրանց հարցերը լուծելը ցավոտ գործընթաց է: Մենք հակված ենք արդարացնելու սխալ վարքագիծը: Մենք թույլ ենք տալիս, որ մեր անցյալը և մեր դաստիարակությունը բացասականորեն ազդեն մեր ամբողջ կյանքի վրա:
Մեր անցյալը կարող է բացատրել, թե ինչու ենք մենք տառապում, բայց մենք չպետք է օգտագործենք այն՝ որպես արդարացում գերության մեջ մնալու համար:
Բոլորն առանց արդարացման են, որովհետև Հիսուսը մշտապես պատրաստ է իրականացնելու մեզ ազատելու Իր խոստումը: Նա մոտ է մեզ և ցանկացած ոլորտում կհասցնի մինչև վերջնագիծ, եթե հոժարակամ լինենք Նրա հետ անցնելու ամբողջ ճանապարհը:
Աստված չի լքում մեզ և չի թողնում անօգնական: Նա խոստանում է, որ թույլ չի տա, որ մեր կարողությունից ավելի փորձվենք, այլ ամեն փորձության հետ կտրամադրի նաև ելքը, փրկությունը (տե՛ս Ա Կորնթ. 10.13):
Հնարավոր է՝ դուք ունեք խոշոր ամրոցներ ձեր կյանքում, որոնք պետք է քանդվեն: Թույլ տվեք խրախուսել. «Աստված ձեր կողմից է»: Ձեր մտքում ընթացող հոգևոր մարտում Աստված կռվում է ձեր կողմից: