«Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի»: Բ ՏԻՄՈԹԵՈՍ 2.4
Երբևէ պատահե՞լ է, որ Աստծո հետ ժամանակ չեք անցկացնում, քանի որ չափազանց զբաղված եք այլ բաներով: Տիմոթեոսի երկրորդ թղթի 2.4-ում Պողոսն իր աշակերտին՝ Տիմոթեոսին, ասում է, որ իմաստուն զինվորը խուսափում է այնպիսի բաների մեջ խառնվելուց, որոնք հաճո չեն լինի իր զորապետին: Այլ խոսքով՝ Աստծո զավակը, որն ուզում է հաճեցնել Աստծուն, հստակ պահում է իր առաջնահերթությունները և հրաժարվում է այնպիսի բաներ անելուց, որոնք կարող են շեղել նրան այն ամենից, ինչն իսկապես կարևոր է:
Որպեսզի օրեցօր ավելի մոտենաք Աստծուն, պետք է խուսափեք աշխարհի խառնաշփոթ իրավիճակներից և խանգարիչ հանգամանքներից: Սա նշանակում է ասել ո՛չ այն հնարավորությանը, որից կցանկանայիք օգտվել, բայց իրականում ժամանակ չունեք դրա համար: Սա կարող է պահանջել, որ ճիշտ կիրառեք ձեր սահմանները և չխորասուզվեք ուրիշների խնդիրների մեջ: Կարևոր է օգնել մարդկանց, բայց կա տարբերություն աստվածային ներգրավման և ներքաշման միջև: Հնարավոր է՝ նույնիսկ պահանջվի, որ ավելի քիչ կենտրոնանաք լարվածության և հոգսերի վրա, որոնք կուտակվում են օրվա ընթացքում, որովհետև դրանք կարող են անտարակուսորեն շեղել ձեզ Աստծո կամքից և նպատակից:
Աստված սիրում է ձեզ և ցանկանում է փոխհարաբերություն ունենալ ձեզ հետ: Թույլ մի՛ տվեք, որ աշխարհի խառնաշփոթը խանգարի ձեզ վայելելու Նրա հետ ամենօրյա հաղորդակցումը: