Պայքար մտքի համար

Պայքար մտքի համար

«Որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ (չենք պայքարում միայն ֆիզիկական հակառակորդների հետ), այլ բռնապետությունների, իշխանությունների, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնային (գերբնական) ոլորտում են»: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 6.12, AMP

Եփեսացիների 6-րդ գլխի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մենք պատերազմի մեջ ենք, և մեր պատերազմը մարդկային էակների հետ չէ, այլ չար ոգիների: Մեր թշնամին՝ սատանան, փորձում է պարտության մատնել մեզ ստերի և նենգության, լավ մշակված ծրագրերի և միտումնավոր խաբեության միջոցով:

Հիսուսը սատանային անվանեց «ստության հայր» (Հովհաննես 8.44): Նա ստում է ձեզ և ինձ: Նա սուտ բաներ է խոսում մեր մասին, ուրիշների մասին և իրավիճակների մասին: Սովորաբար նա միանգամից չի ասում ամբողջ սուտը:

Նա սկսում է ռմբակոծել մեր միտքը խորամանկորեն մշակված փոքրիկ տանջող մտքերի, կասկածների, վախերի, երկմտության, կշռադատումների և տեսությունների միջոցով: Նա շարժվում է դանդաղորեն և զգուշորեն: Հիշե՛ք, նա ունի ռազմավարություն իր պատերազմի համար:

Սատանան երկար ժամանակ ուսումնասիրել է մեզ և գիտի, թե ինչ ենք մենք սիրում և ինչ չենք սիրում: Նա գիտի մեր թույլ կողմերը, տկարությունները և վախերը: Նա գիտի, թե ինչն է ամենից շատ անհանգստացնում մեզ, և պատրաստ է ներդնելու այնքան ժամանակ, որքան հարկավոր է՝ մեզ պարտության մատնելու համար: Բայց մենք կարող ենք գերազանցել թշնամուն Սուրբ Հոգու զորությամբ և Աստծո Խոսքի ճշմարտությամբ:


Դուք ավելի, քան հաղթող եք Քրիստոսով, Ով սիրում է ձեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon