Պատմել Աստծո հաղթանակները

Պատմել Աստծո հաղթանակները

«Եվ Դավիթն ասաց. «Եհովան, որ առյուծի և արջի ձեռքից ինձ ազատեց, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»»: Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ 17.37

Երբ Դավիթն առաջարկեց, որ գնա և կռվի Գողիաթի դեմ, ոչ ոք չքաջալերեց նրան: Բոլորը, այդ թվում՝ թագավորը, ասացին, որ նա շատ երիտասարդ է, անփորձ, փոքր և չունի ճիշտ սպառազինություն: Բայց Դավիթն ինքն իրեն քաջալերեց՝ պատմելով այն հաղթանակները, որ Աստված տվել էր իրեն անցյալում: Վերջապես, Սավուղը հրամայեց նրան գնալ, բայց դեռևս չէր հավատում, որ Դավիթը կարող էր հաղթել:

Կյանքում կլինեն շատ ժամանակներ, երբ ձեր կողքին ոչ ոք չի լինի, որպեսզի քաջալերի ձեզ, և այս ժամանակներում դուք կարիք կունենաք ապավինելու միայն Աստծուն: Թշնամին երբեք չի դադարեցնում մեզ հիասթափեցնելու փորձերը: Նա ցանկանում է խանգարել մեզ հավատարիմ լինելու այն ամենին, ինչ Աստված կանչել է մեզ անելու: Այսօր, ուզում եմ քաջալերել ձեզ, որ Աստծո հետ դուք կարող եք անել ամեն անհրաժեշտ բան:

Երբ ստիպված եք երկար սպասել ինչ-որ բանի, կամ երբ թվում է, թե ամեն բան և ամեն ոք հակառակ են ձեզ, բացասական դառնալու և ընկճվելու փոխարեն ասե՛ք Աստծուն. «Տե՛ր, ես հավատարիմ կլինեմ Քեզ: Ես հիշում եմ, թե ինչ ես Դու արել իմ կյանքում: Ես գիտեմ, որ կրկին կազատես ինձ: Ես վստահում եմ, որ Դու կանցկացնես ինձ սրա միջով»: Աստված ավելի մոտ է ձեզ, քան կարող եք պատկերացնել, և Նա երբեք հուսախաբ չի անի:


Աստված ձեր զորությունն է, և ամեն բան հնարավոր է Նրա հետ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon