Պարզապես արա քո մասը

Պարզապես արա քո մասը

«Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը» (ՍԱՂՄՈՍ 6.9):

Յուրաքանչյուր հավատացյալ կանչված է աղոթքի միջոցով խոսելու Աստծո հետ և լսելու Նրա ձայնը, բայց ոչ բոլորն են կանչված բարեխոսի հոգևոր ծառայության մեջ: Օրինակ, ես հավատում եմ, որ Աստված կանչել է Դեյվին՝ բարեխոսելու Ամերիկայի համար: Կարծես նա Տիրոջից «պաշտոնական» հանձնարարություն ունի աղոթելու մեր երկրի համար: Դեյվն իսկապես մտահոգված է ազգային հարցերով ու խնդիրներով, փափագում է տեսնել արթնություն երկրում և խորապես հետաքրքրված է այն ամենով, ինչը վերաբերում է Միացյալ Նահանգներին: Նա ջանասիրաբար ուսումնասիրում է Ամերիկայի պատմությունը և մշտապես տեղեկանում, թե ինչ է կատարվում կառավարությունում: Նա աղոթում է արտասովոր ջերմեռանդությամբ: Ահա թե ինչ նկատի ունեմ, երբ խոսում եմ բարեխոսի պաշտոնում կամ ծառայության մեջ գործող մարդու մասին:

1997 թվականից ականատես եմ, թե ինչպես է Դեյվն աղոթում, աղաղակում և ռմբակոծում երկինքը Միացյալ Նահանգների համար: Ես չեմ արտասվում մեր երկրի համար այնպես, ինչպես նա, բայց դա չի նշանակում, որ չեմ մտածում կամ չեմ աղոթում մեր առաջնորդների համար: Դա պարզապես նշանակում է՝ ես չեմ կարող ինձ ստիպել, որ ունենամ Դեյվի ջերմեռանդությունը, որովհետև այն Աստծուց է: Դա նաև նշանակում է, որ Աստված Դեյվին և ինձ գործածում է մեկ թիմում. Դեյվը իր դերն է կատարում, ես՝ իմ: Եթե մտածեմ, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, քանի որ չեմ բարեխոսում այնպես, ինչպես Դեյվն է բարեխոսում, ապա կընկնեմ դատապարտության տակ, իսկ դա ետ կպահի իրականացնելու այն, ինչ Աստված կանչել է ինձ անելու: Բայց, եթե ես վստահաբար մնամ իմ տեղում և կենտրոնանամ իմ դերը գերազանց կատարելու վրա, ապա մեր թիմը միշտ կհաղթի: Աստված բոլոր հանձնարարությունները մեկին չի տալիս: Սուրբ Հոգին ամեն բան բաժանում է այնպես, ինչպես հարմար է գտնում, և մենք ընդամենը պետք է կատարենք մեր մասը:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հանգստացի՛ր և աղոթի՛ր այնպես, ինչպես Աստված է առաջնորդում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon