«Եվ աղոթք անելիս շատախոս մի՛ եղեք՝ ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն»: ՄԱՏԹԵՈՍ 6.7
Տարիներ շարունակ ես դժգոհ էի աղոթքիս կյանքից: Ես հանձն էի առել ամեն առավոտ աղոթել, բայց մշտապես զգում էի, որ ինչ-որ բան պակասում էր: Ի վերջո հարցրի Աստծուն, թե ինչն էր սխալ, և Նա սրտումս խոսեց. «Ջո՛յս, դու կարծում ես, որ քո աղոթքներն այնքան էլ լավ չեն»: Ես չէի վայելում աղոթքը, որովհետև վստահություն չունեի, որ այն ընդունելի է:
Չափազանց հաճախ աղոթքի հարցում մենք կենտրոնանում ենք մեր գործերի վրա: Երբեմն փորձում ենք աղոթել այնքան երկար, բարձր կամ տպավորիչ, որ մոռանում ենք, որ աղոթքն իրականում զրույց է Աստծո հետ: Կարևորը մեր աղոթքի երկարատևությունը, բարձրությունը կամ պերճախոսությունը չէ: Աղոթքի կարևոր տարրերն են սրտի անկեղծությունը և վստահությունը, որ Աստված լսում է և կպատասխանի մեզ:
Մենք կարող ենք վստահ լինել, որ նույնիսկ եթե պարզապես ասենք՝ Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ, Նա կլսի և կպատասխանի: Մենք կարող ենք ապավինել Աստծուն, որովհետև Նա հավատարիմ է անելու այն, ինչ խնդրում ենք Նրանից, քանի դեռ մեր խնդրանքը համաձայնության մեջ է Նրա կամքի հետ: