Յուրաքանչյուրն ունի սահմանափակումներ

Յուրաքանչյուրն ունի սահմանափակումներ

«Եվ Մովսեսի աներն ասաց նրան. «Քո արածը լավ բան չէ։

Այդպես անպատճառ դու էլ կմաշվես, և քեզ հետ եղած այս ժողովուրդն էլ, որովհետև այս բանը քեզ համար շատ ծանր է. դու մենակ չես կարող անել այս»»: ԵԼԻՑ 18.17,18

Աստված գործածեց Մովսեսի աներոջը, որպեսզի Մովսեսին ասեր, որ նա փորձում էր չափազանց շատ բան անել: Սա մի ուղերձ է, որ Աստված այսօր էլ տալիս է Քրիստոսի մարմնի անդամներից շատերին: Երբեմն մենք սիրում ենք մտածել, որ անպարտելի ենք: Մեզ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկն ասում է, որ չափազանց մեծ գործ ենք ստանձնել, և մենք շարունակում ենք կրել այդ ծանրությունը՝ չնայած մեր զգացողությանը:

Ես այնպիսի անձնավորություն էի, որը կարծում էր, որ կարող է անել այն, ինչ մտքին դնի: Ես լիովին համոզված էի, որ կարող եմ իրականացնել իմ առջև դրված առաջադրանքը: Եթե որևէ մեկն այլ բան էր ասում, դա ստիպում էր ինձ ապացուցել, որ նա սխալ է: Ես հայտնաբերել եմ, որ եթե մենք ունենք այնպիսի վերաբերմունք, որ պետք է անենք ամեն բան՝ անկախ նրանից, թե որքան դժվար է առաջադրանքը, մենք կարող ենք վնասել մեզ: Ես ձեռք բերեցի մի շարք առողջական խնդիրներ, մինչև որ համոզվեցի դրանում: Մենք չենք կարող անցնել ողջամիտ սահմանները՝ առանց, վերջին հաշվով, ջախջախվելու:

Ահա ճշմարտությունը. Աստված չի տալիս մեզ զորություն այն բանի համար, ինչ չի ասում մեզ անել, բայց Նա մշտապես տալիս է զորություն և կարողություն, որպեսզի ուրախությամբ և խաղաղությամբ անենք այն ամենը, ինչ առաջնորդում է մեզ անելու: Աստված ցանկանում է, որ դուք վայելեք ձեր կյանքը, և դուք չեք կարող անել դա, եթե ապրում եք մշտական լարվածության մեջ:


Կարիք ունե՞ք անելու շտկումներ, որոնք կօգնեն ձեզ լինելու առողջ, խաղաղ և հավասարակշռության մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon