Սահմանները նպատակ ունեն

Սահմանները նպատակ ունեն

«Տիրոջն ապավինի՛ր քո բոլոր սրտով և քո հասկացողությանը մի՛ վստահիր: Քո բոլոր ճանապարհներում ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»: —Առակաց 3.5-6

Մեզ ինքնատիրապետման և ինքնակարգապահության վարժեցնելը և մեր կյանքում սահմաններ ու եզրագծեր հաստատելը կարևորագույն բաներից մեկն են, որ կարող ենք անել: Այն կյանքը, որտեղ չկա կարգապահություն, լի է անհոգությամբ:

Աստծո Խոսքը հաստատում է անհրաժեշտ սահմաններ մեզ Աստծո անվտանգ գոտում պահելու համար: Այն մեզ ասում է, թե ինչ կարող ենք անել և ինչ, ավելի լավ է, չանենք անվտանգ լինելու համար:

Լինելով քրիստոնյա՝ մենք կարող ենք մտածել, թե վտանգներով լի, ծայրահեղ կյանքով ապրելը շատ հետաքրքիր է: Մեզ դուր է գալիս այսպիսի կերպարը. «Այո, դա ես եմ՝ անսովոր կյանքով ապրող»: Սա դարձել է կյանքին նայելու հանրահայտ եղանակ: Սակայն, անկեղծ ասած՝ Աստված չի ցանկանում, որ մենք ապրենք վտանգներով լի կյանքով, որովհետև եթե մենք ապրում ենք ծայրահեղ կյանքով, այդ դեպքում սխալվելու տեղ չունենք:

Մայրուղիներն ունեն սահմանագծեր՝ մեկական յուրաքանչյուր կողմում և մեկը՝ կենտրոնում: Այս գծերն ապահովում են մեր անվտանգության սահմանները մեքենա վարելիս: Եթե հատենք եզրային գծերից որևէ մեկը, կընկնենք փոսը: Եթե հատենք մեջտեղի գիծը, կարող ենք կորցնել մեր կյանքը: Մենք սիրում ենք այս գծերը, որովհետև դրանք օգնում են պահպանելու մեր անվտանգությունը:

Նույնը մեր անձնական կյանքում է: Երբ մենք ունենք սահմաններ, սահմանագծեր և լուսանցքներ, շատ ավելի լավ ենք մեզ զգում և կարողանում ենք վերապրել Աստծո խաղաղությունը:

Բանալին Աստծո Խոսքին դիմելն է, որտեղ Նա հաստատել է բոլոր սահմանները, որոնցով պետք է ապրենք: Թող Աստված ամեն օր ուղղորդի քո ճանապարհը:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես ընդունում եմ իմ կյանքում սահմանների անհրաժեշտությունը: Երբ կարդամ Քո Խոսքը, ցո՛ւյց տուր ինձ՝ ինչպես Քո ողջամիտ սահմանները կիրառեմ իմ կյանքում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon